Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

«Դանակը հասել է ոսկորին» . մենք ՀԱՊԿ-ից մերժում ստացանք ու իրավունք ունենք դիմել առանց բացառության բոլորին

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

https://www.1in.am/assets/uploads/2021/01/NVER.00_13_41_05.Still493.jpg

-Պարոն Գրիգորյան, մեկնարկել է վարչապետ Փաշինյանի Փարիզ կատարած այցը, որին հաջորդելու է այցը Բրյուսել։ Սահմանային իրավիճակի ֆոնին ինչպե՞ս եք գնահատում Եվրոպայի հետ համագործակցության սերտացումը։

Միանշանակ դրական։ Մենք ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից մերժում ստացանք։ Մեր անվտանգությունն ապահովող Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը մեզ մերժեցին, ուստի նորմալ է, որ երկրի ղեկավարը պետք է այլընտրանք ման գա։ Այս այցելությունը ակնհայտորեն կապված է այդ հարցերի հետ։ Ի վերջո՝ Ադրբեջանը լկտիանում է, մտել է  Հայաստանի սուվերեն տարածք, սպառնում է, որ շարունակելու է պատերազմական գործողությունները։ Մյուս կողմից՝ Թուրքիան է լկտիանում։ Ակնհայտ  է, որ Հայաստանը պետք է որոնի իր նոր պաշտպաններին, անվտանգությունն ապահովողներին։ Հայաստանն իր ուժերով ֆիզիկապես չունի ռեսուրս իրեն պաշտպանելու համար և բնական է, որ պետք է անվտանգություն փնտրի այլ տեղերում։ Քանի որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մի քանի անգամ առաջարկել էր մեզ, որ կտա ուժային աջակցություն, քաղաքական ու դիվանագիտական աջակցություն են հայտնել նաև եվրոպական այլ երկրներ ու կառույցներ, մենք պետք է իրենց դիմենք, այլ տարբերակ չկա։

-Հնարավո՞ր է  Հայաստանի այս որոշումը ռուսական նոր սադրանքների առիթ լինել։

-Ամեն ինչ կարող է լինել։ Ռուսաստանը կարող է ցավոտ վերաբերել այս ամենին։ Բայց դանակը ոսկորին է հասել։ Քիչ է, որ մեզանից  գրեթե օտարեցին Արցախը, հիմա ուզում են Սյունիքն օտարել, ուզում են նույնն  անել Գեղարքունիքի հետ։ Ի՞նչ իմաստ ունի նայել դեպի Ռուսաստանը, ի՞նչ իմաստ ունի սպասել։ Չենք կարող մտածել՝ կնեղանա՞ն, թե՞ ոչ։ Ասեմ ավելին՝ այսօրվա Ռուսաստանի ղեկավարները կարժանանան ռուս ժողովրդի լրջագույն քննադատությանը։ Իրենք Կովկասում հայկական գործոնը բառի բուն իմաստով ջարդում են։ Դա նշանակում է, որ  Ռուսաստանի հենքը Կովկասում լրջագույն թուլանում է։Ի՞նչ նպատակ ունեն Ռուսաստանի ղեկավարները։ Սա միայն իմ կարծիքը չէ, կարդացեք միջազգային փորձագետների կարծիքը։ Ոչ ոք չի հասկանում՝ ինչ է անում Ռուսաստանը։ Թուրքիան նորից խաղեր է տալիս։ Ս-400-ի հետ կապված Թուրքիան կարծես թե համաձայնվում է Միացյալ Նահանգների հետ։ Ադրբեջանը ակնհայտորեն չի դառնալու ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ, խաբեց Մոսկվային։ Կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի քաղաքականությունը Կովկասում ամբողջությամբ ձախողել է։ Այս պայմաններում շատ տրամաբանական է աշխատել Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Չինաստանի հետ։ Ես կոչ եմ անում նաև գնալ Վաշինգտոն։

-Կարծում եք՝ Վաշինգտոնի նոր վարչակազմի հետ կստացվի՞ հանդիպումներ կազմակերպել։

-Ես համոզված եմ, որ իրեն Վաշինգտոնում շատ բարձր մակարդակով կընդունեն։Ես միշտ ասել եմ, որ պետք է  բալանսավորել մեր քաղաքականությունն ու զգույշ լինել։ Բայց զգուշությունը ո՞րն է, ադրբեջանցիները մտան Հայաստանի սուվերեն տարածք։ Մարդիկ կան դա չեն հասկանում։ Սուվերեն տարածքի պաշտպանը՝ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը պաշտպանելու փոխարեն բացատրություններ են տալիս,  առաջարկում են դեմարկացիա ու դելիմիտացիա անել։ Այսօր ՀՀ ղեկավարությունն իրավունք ունի առանց բացառության բոլորին դիմել։ Այդ քայլերը միանգամայն տեղին են ու միայն կարելի է ողջունել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում