Ձայն լիբերթար պահպանողական կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արեգ Քոչինյանի կարծում է, որ երբ ընտրությունը վատի ու ավելի վատի միջև է, դա ճանապարհ է ոչ մի տեղ։ Նրա խոսքով՝ ոչ Փաշինյանը, ոչ Քոչարյանը ունակ չեն Հայաստանում բռնկված հրդեհը մարել։ Քոչինյանը ցավով արձանագրում է, որ տեսանելի դաշտում էլ չկան այն ուժերը, որոնք իրապես ունակ են մարելու այն։ Նշում է՝ Հայաստանին այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է խաղի տեմպը դանդաղեցնել և այդ ուղղությամբ մեր դիվանագիտությունը պետք է ջանք չխնայի։ Ինչ վերաբերում է Արա Այվազյանի հրաժարականին, նկատում է՝ ակնհայտ է, որ ԱԳՆ-ի և վարչապետի աշխատակազմի միջև խորը տարաձայնություն կա։