Չավուշօղլուն Bayraktar-ների վաճառքն Ուկրաինային անվանել է բիզնես

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել է աջակցությունը Ղրիմի դեօկուպացիային և Bayraktar TB2 անօդաչուների վաճառքն Ուկրաինային անվանել բիզնես։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։

Նախարարն այդպես է պատասխանել Ուկրաինայի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու ռուսական իշխանությունների խորհրդին։

«Ղրիմի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է։ Մենք այդպես էլ ասում ենք ռուսներին։ Մենք ասում ենք, որ որոշումը քաղաքական է։ Ոչ ոք չպետք է վիրավորվի Ուկրաինային մեր դրոնների վաճառքից։ Դա առևտուր է»,-ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ Մոսկվան հրթիռներ է մատակարարում Սիրիա և այլ երկրներ, և Անկարան կասկածի տակ չի դնում նրա գործողությունները։ Բացի այդ, ինչպես հիշեցրել է ԱԳ նախարարը, Bayraktar TB2 անօդաչուների վերաբերյալ համաձայնագիրը Կիևի հետ կնքվել էր շատ տարիներ առաջ։

Չավուժօղլուի պարզաբանմամբ՝ ողջ աշխարհում առկա է աօդաչու թռչող սարքերի մեծ պահանջարկ, և Թուրքիան մտադիր է դա բավարարել։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր Ռուսաստանի մտադրության մասին՝ ժամանակի հետ համոզելու Թուրքիային Ղրիմի անեքսիայի օրինականության հարցում։