Իտալական կինոաստղ Մոնիկա Բելուչիի և ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի դուստր Դևա Կասելը հայտնվել է Harper’s Bazaar México նորաձև ամսագրի հունիսյան համարի շապիկին: Հրատարակությունը համապատասխան լուսանկարը հրապարակել է Instagram- ում:
«Աստղ է ծնվում: Դևա Կասելը դարձել է մեր հունիս / հուլիսի շապիկի հերոսուհին», – նշվել է Harper’s Bazaar México-ի տեղադրած լուսանկարին կից։
Դևան կրել է ծաղկային պրինտով տոպ։ Նրա կերպարը լրացրել է վարդը, որը տեղադրվել է հարդարված մազերի մեջ:
Բացի այդ, կինոաստղերի 16-ամյա դստեր օգտահաշվում հայտնվել են մի շարք լուսանկարներ, որոնցում Դևան իրեն ցուցադրել է ճակատագրական կնոջ կերպարով: