Thursday, 23 03 2023
Տեղեկատվություն կրելը ենթադրում է պատասխանատվություն․ ընդդիմությունը «փախել» է․ Արթուր Հովհաննիսյան
Փաշինյանը պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ակնարկ անգամ չի արել․ Դավիթ Տոնոյան
Հեղուկ գազի գինը – Մարտ 23, 2023
10:51
Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում
Ուղիղ․ Խորհրդարանական ճեպազրույցներ
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով մեկնում է Լատվիա, Լիտվա, Էստոնիա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 23, 2023
10:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը ավարտին հասցնելու դրական հնարավորություն կա. Բլինքեն
Տարադրամի փոխարժեք – Մարտ 23, 2023
Արծվիկ Մինասյանը ժամանակ ունի պատասխանելու այս 13 հարցերին
Գագիկ Խաչատրյանը դատարան չի ներկայացել. մանրամասներ. «Ժողովուրդ»
Հայաստանից պահանջվում է՝ դիմել. Արևմուտքի հետ անվտանգության ոլորտում նոր համագործակցությունը Երևանի համար խիստ հրամայական է
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ամպրոպ, մառախուղ
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Մարտ 23-27
Ում թեկնածությունը կառաջադրի ընդդիմությունը՝ ՄԻՊ պաշտոնի համար․ «Ժողովուրդ»
Գնաճային միտումները թուլանալու են, որն իջեցնելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, դա կարգավորելու է փոխարժեքը
Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօր․ «Ժողովուրդ»
Անկախ քաղաքական ճգնաժամից՝ Հայֆայի քաղաքապետարանի որոշումը բացառիկ է
Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է կցորդիչով բեռնատար
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քննարկվել են Շիրակի մարզի և Ռումինիայի Կալարաշ նահանգի միջև համագործակցության հնարավորությունները
Բաքվին զսպող առանցքային չափիչը
01:00
Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է զոհաբերելու իր ժողովրդականությունը հանուն երկրի շահերի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՆԳՆ ՓԾ
Երևանի և յոթ մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն․ ՀԷՑ
Հայտնի է, թե որ համարի ներքո Բրյունետը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում
Վանաձորում այրված ավտոտնակում դի է հայտնաբերվել
2030-ին Թուրքիան կարող է անցում կատարել դեպի ջրային պաշարներով աղքատ երկրների կատեգորիա․ թուրք պրոֆեսոր
Դեսպանի սպանություն, ուղղաթիռի խոցում, փոխարենը՝ դաշնակցություն

«Արդար Հայաստանը»-ն ընտրվելու դեպքում խոստանում է անցնել կիսանախագահական կառավարման համակարգի

«Արդար Հայաստանը» կուսակցությունը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե և փոխել երկրի կառավարման համակարգը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

Նա նախ ներկայացրեց «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին 30 ներկայացուցիչներին, ապա՝ հրապարակեց նախընտրական ծրագրից 21 կետ, որոնք վերաբերում են երկրի կառավարման համակարգին, անվտանգության համակարգին, դատաիրավական համակարգին:

«Արդար Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ հաջողության հասնելու դեպքում 1 տարվա ընթացքում անցկացնելու ենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվե և վերականգնելու ենք կիսանախագահական կառավարման համակարգը: Երկրորդ՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքում լուծարելու ենք Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները՝ փոխարենը ստեղծելով Գերագույն դատարան՝ դրան վերապահելով նաև սահմանադրական արդարադատության իրականացման իրավասություն»,-ասաց կուսակցության նախագահը:

Կուսակցությունը խոստանում է նաև ընտրվելու դեպքում 2 տարվա ընթացքում իրականացնել 2016 և 2020 թվականների պատերազմների անաչառ քննություն:

Նորիկյանն առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավ հնարավորություն համարեց՝ էապես բարելավելու պետական կառավարման արդյունավետությունը, վերացնելու քաղաքական կոռուպցիան, կայացնելու իրապես անկախ ու արդար դատական համակարգ: Նա գնահատականներ տվեց նախկին ու ներկա իշխանություններին, անդրադարձավ նաև այլ քաղաքական ուժերի:

«Քանի չենք ստեղծել արդար հասարակություն, արդար Հայաստան, երբեք չենք ստեղծի իրապես ինքնիշխան ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն»,-ասաց Նորիկյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: «Արդար Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է առաջին համարի ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում