
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Խորվաթիայի դեմ խաղից առաջ մամուլի ասուլիս է տվել, պատասխանելով լրագրողների հարցերին։
«Արդեն շատ եմ անդրադարձել այս հարցին, մեկ անգամ ևս կանեմ։ Ցանկանում եմ նոր ֆուտբոլիստների ստուգել, ինչի համար ամենալավն այս հանդիպումներն են։
Քանիցս նշել եմ, որ Հենոն կարևոր ֆուտբոլիստ է մեր կոլեկտիվի համար։ Սեպտեմբերին կայանալիք խաղերում, վստահ եմ, Հենոն մեզ կօգնի։ Մեծ խանդավառությամբ ենք մոտենում այդ մարտահրավերներին։
Ուզում եմ մի բան պարզ լինի. ես 40 տարվա մարզչական փորձ ունեմ և որևէ մեկը չի ազդել ինձ վրա կազմը ընտրելու վերաբերյալ հարցերում։ Եթե դա փորձեն անել ինձ հետ, ես կվերադառնամ տուն։ Այլևս չեմ ցանկանում անդրադառնալ այդ հարցին»,- նշել է իսպանացի մասնագետը։