ՆԱՏՕ-ն ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հունիսի մեկին՝ հեռակոնֆերանսի ձևաչափով նախատեսված հանդիպումներին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները մեր հարևան Ռուսաստանի հետ: Եվ նույնիսկ եթե չկարողանանք բարելավել դրանք, մենք պետք է վարենք երկխոսություն, որն առավել կարևոր է, երբ հարաբերությունները բարդ են»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: