Tuesday, 23 04 2024
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին

Գուցե կան որոշակի ռիսկեր, Արա Այվազյանի հրաժարականը պետք է զգուշացնող զանգ լիներ

Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում  է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ:

Այվազյանը խոսել է իր հրաժարականի պատճառների մասին և արել ուշագրավ հայտարարություններ.« Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով»,-մասնավորապես նշել է  Այվազյանը։

Արա Այվազյանի հայտարարությանն անդրադարձել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը.«Մենք պարոն Այվազյանին շնորհակալություն ենք հայտնում կատարված աշխատանքի համար, այնուամենայնիվ կարծում ենք մեր պետական և ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական եւ ազգային շահին: Ակնկալում ենք, որ պարոն Այվազյանը հրապարակային կպարզաբանի դրանք»,- մասնավորապես նշել է նա։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ եթե ԱԳՆ նախկին ղեկավարի մոտ կան այդպիսի մտահոգություններ, նշանակում է՝ այո՛, տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք համաձայնեցված չեն պրոֆեսիոնալ դիվանագետների, միջազգային հարաբերությունների մասնագետների հետ.«Դրանք գուցե կապված են որոշակի ռիսկերի հետ։ Բնականաբար այն մարդիկ, որոնք կոմպետենտ են նման հարցերում՝  բնականաբար որոշակի կասկածներ են ունենում, մանավանդ որ կա  հստակ  տպավորություն, որ ամբողջ  տեղեկատվությանը չեն տիրապետում նույնիսկ այդ տեղեկատվությունը պարտադիր ստացած պաշտոնյաները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նավասարդյանի դիտարկմամբ՝  հեռացող պաշտոնյաները համարում են, որ եթե իրենք ավելի լայն տեղեկատվություն պարունակող հրապարակային հայտարարություններ անեն՝ դա կարող է վնասել պետությանը.«Դա է պատճառը, թե ինչու  համաձայն չլինելով քաղաքական ղեկավարության քայլերի հետ, միևնույն ժամանակ չեն ցանկանում խոսել։ Կարծես թե նման պահվածք դրսևորեց նախորդ  արտաքին գործերի նախարարը, որն ակնհայտորեն վիրավորված էր հեռանալուց։ Կարծում եմ՝ նույն պատճառով չի ցանկանում ավելի բաց խոսել նաև Արա Այվազյանը։

Հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ Արա Այվազյանի հրաժարականը Հայաստանի համար ծանրագույն այս օրերին պետք է իրապես զգուշացող զանգ լիներ.«Բայց  ցավոք սրտի մեզ մոտ խորքային կամ  իրական վերլուծությունների փոխարեն սկսում են գերակայել զգացմունքները։ Այսինքն՝  բովանդակության փոխարեն քննարկում ենք ձև։ Ես կարծում եմ, որ իր քայլով Արա Այվազյանը հուսահատ փորձ է կատարել բոլորիս՝ հատկապես ՀՀ իշխանությանը ցույց տալու, որ մենք կատարում ենք սխալներ և կանգնած ենք չափազանց վտանգավոր ճանապարհի վրա, որից կարող է ետդարձի հնարավորություն չլինել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Դիլբարյանի՝ կառավարության հիմնական խնդիրը պետք է լիներ պարզել, թե իրապես ինչ քայլեր նկատի ունի Արա Այվազյանը և ոչ թե վերջնագրի ձևով սպառնալ.«Ընդհանրապես այն մտայնությունը, որ այսօր առկա է Փաշինյանի և նրա թիմի մեջ, հետևյալն է՝ ամեն ինչ լավ է և իրենք հավաքելու են 60 տոկոս ձայն։ Բայց զուգահեռ իրականությունը, որ երկրի իրական կողմն է՝ ցույց է տալիս, որ որևէ մեկի ձայն հավաքելն արդեն ընդհանրապես չորրորդական նշանակություն ունի և պետք է փորձել Հայաստանի հենց արտաքին քաղաքականությունը բերել այնպիսի մի ուղեգծի, որ մենք կարողանանք արտաքին քաղաքականության  շնորհիվ ունենանք և՛ ինքնիշխան պետություն և՛ պահպանել այն, ինչ մնացել է ու նոր մտածել առաջընթացի մասին»։

Մեր զրուցակիցը  համոզված է, որ այն երկչոտությունը կամ թերասացությունը, որ կար Արա Այվազյանի խոսքերում՝ իրապես պետք է հաղթահարվի.«Բայց էլի ուզում եմ շեշտել, որ վարչապետի այդ հարձակվողական քայլերը տեղին չէ։ Միմյանց սպառնալու այդ մարտավարությունն ու ոճը շատերին  ընկճում է։Ես համոզված եմ, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ ոչ թե վարչապետի խոսնակի միջոցով պատասխան պահանջել, այլ կանչել ու զրուցել այն մարդու հետ, որին Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար դժվարագույն վիճակում հրավիրեց աշխատելու և ղեկավարելու այդ գերատեսչությունը։ Մենք ոչ միայն արտգործնախարարությունում, այլ ԱԱԾ-ում ունենում ենք ղեկավարների փոփոխություն՝ առանց բացատրության, հստակեցումների, միայն փոխադարձ մեղադրանքների ոգով։ Հենց դրան  է, որ պետք է վերջ դնել ու սկսել խոսել բաց ու անկեղծ։ Բայց այդ բաց ու անկեղծ խոսքն էլ չպետք է համարել քաղաքական հրահրում»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում