Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամ ունի: Որոշումն ընդունվեց այսօր ԿԸՀ հերթական նիստում:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ մանդատից հրաժարված Նարեկ Պետրոսյանի փոխարեն մանդատը կտրվի ցուցակում նրան հաջորդող Սուրեն Կառլենի Հոխունյանին:
ԿԸՀ-ն միաձայն կողմ քվեարկեց այս որոշմանը: