Wednesday, 24 04 2024
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի

Հեռացող նախարարի աղմկոտ հայտարարությունը

«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»,- հայտարարել է արդեն նախկին արտգործնախարար Արա Այվազյանը նախարարության աշխատակիցների հետ հրաժեշտի հանդիպմանը:

Ինչպես հայտնի է, Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել օրեր առաջ ԱԽ հայտնի նիստից հետո, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց սահմանային իրավիճակի հանգուցալուծման իր առաջարկի մասին: Մինչ այդ սակայն, մի քանի օր առաջ, այս դեպքում էլ հայտնի փաստաթղթի համատեքստում, եղան ԱԳ նախարարի պաշտոնակատարի հրաժարականի մասին հայտարարություններ, որոնք սակայն չստացան պաշտոնական հաստատում: Այդուհանդերձ, օրեր անց տեղի է ունենում հրաժարականն ու պաշտոնանկությունը: Սակայն, այդ ամենի համատեքստում, չափազանց ուշագրավ է հրաժեշտի հանդիպմանը Արա Այվազյանի հայտարարությունն այն մասին, թե հրաժարականի դիմումը պայմանավորված է այն հանգամանքով, որ չլինի կասկած, թե ԱԳՆ կարող է գործել Հայաստանի ինքնիշխանության, ազգային շահերի դեմ:

Նախարարի հայտարարությունը բազմիմաստ է, միաժամանակ նաև բավականին աղմկոտ: Նա ազդարարում է, որ արտաքին քաղաքականության ոլորտում իրականացվում են այդպիսի քայլեր և ինքը չի՞ ուզում որևէ կերպ պատասխանատվություն վերցնել դրանց համար, թե՞ կասկածներ կան, որ ԱԳՆ-ում է իրականացվում այդպիսի գործունեություն և նախարարը հրաժարական է տալիս, որպեսզի չլինի դրա համար պատասխանատվության տակ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո կառավարության անդամները ստանում են ԺՊ կարգավիճակ և հնարավոր չէ նրանց պաշտոնանկությունը, ինչը նշանակում է, որ այս կամ այն կասկածի դեպքում ԺՊ Փաշինյանը  չէր կարող պաշտոնանկ անել ԺՊ Այվազյանին, հետևաբար կասկածներ լինելու դեպքում նա կամ պետք է հայտարարեր դրանց մասին բարձրաձայն, կամ պետք է լուռ հրաժարական տար նախարարի պաշտոնակատարը: Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ լուռ չէին թե Փաշինյանը, թե փաստորեն լուռ չի հեռանում Այվազյանը:

Մասնավորապես, օրեր առաջ ԱԺ-ում ելույթի ժամանակ, երբ քննարկվում էր արտահոսած հայտնի փաստաթուղթը դեմարկացիոն եռակողմ գործընթաց սկսելու մտադրության մասին, Նիկոլ Փաշինյանը կոշտ արձագանքեց ԱԳՆ առնչությամբ, նշելով, որ այնտեղ գուցե «ոտքերը դողում» են նախկին հնչեղ անուններ լսելիս: Արդյո՞ք դա կասկած էր, որ ԱԳՆ գործում է իր դեմ: Եթե այո, ապա արդյո՞ք Արա Այվազյանը հրաժարական է տալիս Փաշինյանին ցույց տալով, որ ինքը չի գործում իր դեմ: Թե՞ այդուհանդերձ նախարարի հրաժեշտի խոսքն այն մասին է, որ ինքը չի գործում Հայաստանի դեմ, և, ստացվում է, որ դրանով նա ուղղակի Հայաստանի դեմ գործելու համար պատասխանատվության տակ է դնում Փաշինյանին: Իրավիճակն այդ առումով իսկապես բարդ է, ոչ միարժեք: Միևնույն ժամանակ, այդօրինակ ակնարկների փոխարեն, ըստ ամենայնի հարկ է, որ հնչի հստակ և ամբողջական խոսք, որևէ կասկածի կամ ահազանգի վերաբերյալ: Այլապես, կիսատ խոսքերը ոչ թե օգնում են հանրությանը, այլ օգնում հանրությանն ապակողմնորոշել ցանկացող ներքին կամ արտաքին որևէ շրջանակի: Իսկ այդպիսիք այսօր մեղմ ասած շատ են, ըստ այդմ նրանց չսնուցելու համար կամ պետք է լինել լուռ, կամ խոսել ամբողջական կամ առավելագույնս հստակ, ցույց տալու համար այն կետը, որտեղ հարվածի տակ են Հայաստանի շահն ու ինքնիշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում