Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 50 օրում առաջին անգամ ամենացածր ցուցանիշի վրա է՝ 152,7 հազար դեպք: Այս մասին են վկայում երկրի առողջապահության նախարարության տվյալները։
Հնդկաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 28 մլն։ Համավարակի սկզբից առողջացել է ավելի քան 25.6 մլն մարդ, մահացել է 329 հազարը, բուժում ստացողների թիվը նվազել է 2 մլն-ով:
Բժիկների հավաստիացմամբ՝ 2 շաբաթվա ընթացքում նոր հայտնաբերված դեպքերի թիվը չի անցել օրական 300.000-ը: Դա վկայում է հիվանդացության 2-րդ ալիքի նվազման մասին: Հնդկաստանում երկրորդ ալիքը սկսվել էր փետրվարին: Ապրիլի 21-ից մայիսի 17-ը նոր հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 300 000-ը:
Պատվաստվածների թիվը կազմում է բնակչության 15 տոկոսը կամ՝ 213 մլն մարդ: