Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը թվիթերյան իր էջում հայտնել է, որ ինքնուրույն կվճարի իր նախաճաշի հետ կապված ծախսերը՝ ԶԼՄ-ներում հրապարակումներից հետո:
Ֆինլանդիայում այդ թեմայով աղմուկ բարձրացել է այս շաբաթ, երբ զանգվածային լրատվամիջոցները տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ իրենց պետբյուջեից ամսական մոտ 300 եվրո ծախսվում է վարչապետի ընտանիքի անդամների սնվելու վրա այն օրերին, երբ նա բնակվում է պաշտոնական նստավայրում:
Ոստիկանությունը հայտնել էր, որ պետբյուջեի հաշվին սնվելու վճարի հետ կապված ստուգումներ կիրականացնի: Ոստիկանությունում նշել էին, որ ստուգումը վերաբերելու է միայն պաշտոնյաների գործողություններին, այլ ոչ թե կառավարության ղեկավարին: