Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 360 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 195 մարդ, 16-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 12 207 թեստ։
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 2,95%, վերջին 14 օրվանը –3,41%, վերջին 7 օրվանը –2,8%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 343 963 դեպք: Այստեղից ապաքինվել է 327 618 մարդ, մահացել 4 773 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 138 914 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 763: