Հանքարդյունաբերության ոլորտի 3 խոշոր ընկերությունները` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» և Քաջարանում գտնվող «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը միասին վերցրած այս տարվա առաջին կեսին (հունվար-հունիս ամիսներին) ապահովել են մոտավորապես 16 մլրդ 760 մլն դրամի հարկային մուտքեր: Սա երևում է Պետական եկամուտների կոմիտեի օրերս հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակից:
Ընդ որում հանքարդյունաբերության ոլորտի այդ 3 ընկերությունների ապահոված հարկերը կազմում են այս տարվա առաջին կեսին 1000 խոշոր հարկատուների վճարած ընդհանուր հարկերի մոտ 7.2%-ը և այս տարվա առաջին կեսի պետական բյուջեի ողջ հարկային եկամուտների մոտ 5.3%-ը:









































