Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, համազգային «Հիշատակի օրվա» առթիվ խոսելով Սպիտակ տանը, ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Ռուսաստանի ղեկավարին կհիշեցնի մարդու իրավունքների խախտումների անթույլատրելիության մասին, հաղորդում է Reuters- ը:
«Ես մի քանի շաբաթից կհանդիպեմ նախագահ Պուտինի հետ Ժնևում և նրան կհասկացնեմ, որ մենք մի կողմ չենք քաշվելու՝ թույլ տալով, որ նա խախտի մարդու իրավունքները», – ասել է Բայդենը: