Մեծ Բրիտանիայի Սասսեքսի կոմսությունում մայիսի 18-ից զբոսաշրջիկների առջև բացել են Արունդել միջնադարյան ամրոցի դռները: Էքսկուրսիաների 3 օրվա ընթացքում կորել են ավելի քան 1 մլն ֆունտ ստեռլինգի հազվագյուտ իրեր, հաղորդում է ВВС-ն:
Մայիսի 21 -ին աշխատել է ամրոցի ահազանգման համակարգը: Տեղ հասած ոստիկանները հայտնաբերել են մի քանի թանկարժեք իրերի կորուստը: Չարագործներն առայժմ չեն գտնվել: Հայտնի է, որ անհետացել են Շոտլանդիայի և Ֆրասիայի թագուհի Մարիա Ստյուարտի ոսկե իրերից մի քանիսը, թագադրման արարողության ժամանակ օգտագործված գավաթներ, որոնք մասնագետների կարծիքով պատմական անգնահատելի արժեք ունեն: