Thursday, 25 04 2024
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»

Առողջապահության նախարարությունը կոչ է անում լրատվամիջոցներին ստուգել տեղեկատվության հավաստիությունը

Անդրադառնալով News.am լրատվական կայքի՝ «Պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման սարքի գնման հաշվին գերշահու՞յթ են ստացել. նոր փաստեր՝ կասկածելի գործարքից» վերտառությամբ հոդվածին, առողջապահության նախարարությունը պաշտոնապես նշում է, որ նյութում տեղ գտած տեղեկատվությունը խեղաթյուրված է:

Հարկ ենք համարում նշել, որ ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված վերլուծիչ սարքերի և պարագաների հավաքածուն ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռք է բերվել հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.12.2020թ. թիվ 2102-Ա որոշումը, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները:

Գնումն իրականացվել է գնահարցման եղանակով: Կենտրոնի կողմից գնահարցում է իրականացվել «Մեդիսար» ՍՊ և «Պրոմ-Տեստ» ընկերություններին: «Մեդիսար» ՍՊ ընկերությունը հանդիսանում է անհրաժեշտ ապրանքատեսակները արտադրող՝ «Thermo Fisher Scientific» կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Պրոմ-Տեստ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է 2018 թվականին կենտրոնի կողմից «Thermo Fisher Scientific» արտադրության «Applied Biosystems 3500» մոդելի անալիզատորի ձեռքբերման նպատակով իրականացված մրցույթի ամփոփման արդյունքներով ընտրված մասնակից և սարքի մատակարար:

Հաշվի առնելով գնման առարկայի անհրաժեշտության հրատապությունը, գնահարցման պահանջ է հանդիսացել՝ Գնային առաջարկները կարող են գնահատվել՝ գնային առաջարկ/մատակարաման ժամկետ հարաբերակցությամբ։ ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված վերլուծիչ սարքերի և պարագաների հավաքածուի արժեքը կազմել է՝ 295867260,69 ՀՀ դրամ: Զոհված զինծառայողների գենետիկական նույնականացման գործընթացն արագացնելու նպատակով ձեռք է բերվել երկրորդ հոսքագիծը, որի մեջ ներառված են ԴՆԹ ավտոմատ անջատման սարք AutoMate Exspress DNA Extraction System (1 հատ), Proflex ամպիլֆիկատոր (1 հատ) և սեքվենատորը՝ ABI Prism 3500 վերլուծիչ (1 հատ), որը հնարավություն է տալիս միաժամանակ և ներբեռնել նմուշները վերլուծման համար և վերլուծել նախորդ նմուշները: Նախկին սեքվենատորը զուրկ է այդ հնարավորություններից: ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում մինչև երկրորդ հոսքագծի ձեռք բերումը կատարվում էր մոտավոր 12 ոսկրային հյուսվածքներից անջատված ԴՆԹ-ների վերլուծություն, իսկ դրա համար հետազոտվում էր մինչև 30-35 փորձանմուշ, երկրորդ հոսքագծի ձեռք բերումից հետո հասել է մինչև 30 նունականացումներ, իսկ դրա համար հետազոտվել են առնվազն 60-ից 70 նմուշ:

Պետք է նշել նաև, որ այս ընթացքում կատարվել են նաև զինվորների հարազատներից վերցված արյան փորձանմուշների դատագենետիկական հետազոտություններ և նույնականացումներ այս սարքի օգնությամբ: ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ABI Prism 3500 վերլուծիչի արտադրողականությունը 24 ժամյա ռեժիմի աշխատանքային պայմաններում կազմում է՝ օրական 2,2 ցիկլ, սարքը ունի հնարավորություն ներբեռնել միաժամանակ 90 փորձանմուշ, սակայն աշխատանքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր հետազոտվող փորձանմուշից ներբեռնվում է երկուական՝ ճշգրիտ ԴՆԹ ստանալու համար, բացի այդ ներբեռնվում են նաև համապատասխան ազդանյութերը, որոնց միջոցով տեղի է ունենում սեկվինավորման պրոցեսը, ինչպես նաև կիրառվում են ստուգիչներ, որոնք ներքին ստուգման համար են, աշխատանքների ճիշտ և սխալ արդյունքները հաստատելու համար:

Հոդվածում նշված սարքավորումների վերաբերյալ տեղեկատվությունը, «մասնավորապես ընկերությունը ներմուծել է դատաբժշկական ԴՆԹ-ի էքստակցիայի համակարգ (AutoMate ExpresS Forensic DNA Extraction System)` 3 հատ, սարքավորման ծրագրային ապահովում (GeneMapperTM ID-X Software v1.6, Full Installation)` 2 հատ մագնիսական շտատիվ փորձանոթների համար (DynaMagTM-2 Magnet), մազանոթների հենետիկ անալիզատորի համար (3500 Genetic Analyzer Capillary Array, 36cm), ինչպես նաև 97 կգ ախտորոշիչ և լաբորատոր ազդանյութեր» չի համապատասխանում մեր կողմից ձեռք բերված սարքերի ցանկին։ Ամբողջական տեղեկատվությունը հանրության համար հասանելի է ֆինանսների նախարարության www.gnumner.am կայքում:

Ինչ վերաբերվում է նմուշները արտասահման ուղարկելուն, ապա այդ նախագիծը դեռ քննարկման փուլում է, և խոսքը գնում է այն նմուշների մասին, որոնց հետ բազմիցս աշխատելուց հետո նույնականացման համար պիտանի գենետիկական բնութագիր չի ստացվել՝ ոսկրային հյուսվածքի ծագումնաբանությունից և որակից ելնելով: Հարկ է նշել, որ 3023 հետազոտված նմուշներից ընդամենը 50-60 նմուշի մասին է խոսքը:

Տեղեկացնենք, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում առկա են «ThermoFisher Scientific» ամերիկյան ընկերության, «Մեդիսար» ՍՊ և «Պրոմ-Տեստ» ՍՊ ընկերությունների կողմից տրամադրված գնային առաջակները, որոնց չեն համապատասխանում հոդվածում նշված թվերը։

Առողջապահության նախարարությունը հավատարիմ է տեղեկատվության տրամադրման իր թափանցիկ քաղաքականությանը, ուստիև կոչ է անում լրատվամիջոցներին ստուգել ձեռք բերված տեղեկատվության հավաստիությունը՝ խուսափելով հանրությանը մոլորեցնող ապատեղեկատվության հրապարակումից, տարածումից, ու մեծ հաշվով, նաև զրպարտությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում