Friday, 29 03 2024
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի

Այդ անկայուն «կայուն մեծամասնությունը»

Անկասկած է, որ թավշյա հեղափոխությունից երեք տարի անց, առավել ևս 44-օրյա ծանր պատերազմից հետո հասարակական տրամադրությունը ձեևափոխվել է էապես, և մեծ հավանականությամբ զգալիորեն կրճատվել է կառավարող մեծամասնության, կամ պարզապես դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանրային վստահելիության և մյուս ուժերի առնվազն մի որոշակի մասի վարկանիշի տարբերություն կազմող տարածությունը:

Հետևաբար այստեղ ձևավորվում են ռազմավարական խնդիրներ, որոնց թվում նաև կառավարող կոալիցիոն մեծամասնության հնարավորությունների առնչությամբ: Հատկապես, երբ ակնառու է, որ կառավարող նախկին համակարգը իր ռազմավարությունը կառուցում է հենց այդ տրամաբանությամբ՝ միաձայն մեծամասնության իրատեսական հնարավորություն չունենալու պարագայում հասնել իրավիճակի, երբ հնարավոր կլինի առնվազն իրական հեռանկարով բանակցել կոալիցիոն մեծամասնություն ձեւավորելու շուրջ:

Այդ ռազմավարությանը միանձնյա մեծամասնություն վերստին ստանալու տրամաբանությամբ հակադրվելու մարտավարությունը կարող է պարունակել խափանման էական վտանգներ, ըստ այդմ կոալիցիոն հեռանկարների ապահովումը դառնում է ներկայիս մեծամասնության համար ռազմավարական խնդիր՝ Հայաստանը նախկին կառավարող համակարգին վերադարձնելու ճանապարհը փակ պահելու, բայց միաժամանակ և ամենից առաջ՝ նաև արդյունավետ կառավարման հուն վերադարձնելու համար: Մնացյալը կորոշի հանրությունը:

Հայաստանում հանրային տրամադրությունների ներկայիս պատկերի գնահատումը թույլ է տալիս խոսել այն մասին, որ խորհրդարանում կառավարող մեծամասնության ձևավորման հեռանկարը մեծ հավանականությամբ կհանգի կոալիցիայի անհրաժեշտության: Իհարկե այստեղ առկա է «կայուն մեծամասնության» սահմանադրական մեխանիզմը, որը կոալիցիա չձևավորելու դեպքում տալիս է երկրորդ փուլի հնարավորություն, որտեղ արդեն առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերը կվիճարկեն «միանձնյա մեծամասնության» հնարավորությունը:

Պետք է նկատել սակայն, որ Հայաստանի պարագայում կայուն մեծամասնության այդ դրույթը ներկայումս գործարկելու արդյունավետությունը կլինի թերևս կասկածի տակ, քանի որ ներքաղաքական և քաղաքական իրավիճակը մեղմ ասած կայուն չէ, հետևաբար կայուն մեծամասնության դրույթով միանձնյա մեծամասնություն ստանալու մեխանիզմը կարող է սրել հանրային տրամադրությունները եւ բերել բեվեռացվածության: Մինչդեռ, խորհրդարանի արտահերթ ընտրության խնդիրը թերեւս հենց հետպատերազմյան բևեռացվածության քայքայիչ բնույթը հաղթահարելը, քաոսը լիցքաթափելն ու երկրի կառավարումը կայուն ու կանխատեսելի միջակայք բերելն է: Հետևաբար, գերխնդիրը թերեւս պետք է լինի այսպես ասած առաջին փուլով արտացոլվող հանրային տրամադրության կապիտալիզացիան: Եթե առաջին փուլի արդյունքը բերի պատկերի, երբ չկա միանձնյա մեծամասնության արդյունք, ապա հետո արդեն երկրորդ փուլով այդպիսի պատկեր ստանալու փորձը կստացվի հանրային տրամադրության խեղման փորձ:

Դա ամենևին չի նշանակում, որ երկրորդ փուլի հանգամանքը բացառելի է միարժեք: Ի վերջո պետք չէ բացառել իրավիճակ, երբ երկրորդ փուլը ինքնին կարող է լինել հանրային պահանջ: Ամբողջ հարցը այստեղ այն է, որ այդ հանգամանքը չպետք է էական հակասության և հակադրության մեջ մտնի այն պատկերի հետ, որ կձևավորվի առաջին փուլի արդյունքում: Ներկայումս հանրային տրամադրությունների և դիրքաորոշումների վերաբերյալ պատկերացումը սուղ է: Կան սոցիոլոգիական տվյալներ, որոնք մեջբերվում են կամ բաց տեքստով, կամ հղում անելով ինչ որ ներքին օգտագործման հարցումների՝ պաշտոնապես չհրապարակված: Հաշվի առնելով սոցիոլոգիայի հանդեպ հանրային վերաբերմունքի անկայունությունը, կամ նույնիսկ ավելին՝ կայուն անվստահությունը, որ գալիս է նախորդ համակարգի ավանդույթներից, հրապարակվող թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական սոցհարցումների տվյալները կամ դրանց մասին տեղեկությունները մշտապես ենթակա են վերապահման: Ըստ այդմ, առավելագույն ճշգրիտ պատկեր թերևս պետք է տա բուն ընտրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում