Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

ՀԱՊԿ-ին դիմելը քարոզչական գործողությո՞ւն. Պետք չէ նեղացածի պես հետ քաշվել, այլ պետք է ռեալ իրողությունները նկատի ունենալ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը

-Օրերս ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և միջազգային դիտորդեներ սահմանին տեղակայելու առաջարկությանը հաջորդեց ԱԳ նախարարի հրաժարականը: Իսկ արդեն այսօր պարզ դարձավ, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարներն այցելելու են Կովկասի երեք երկրներ՝ հաստատելու իրենց պատրաստակամությունը մասնակցել տարածաշրջանում ընթացող զարգացումներին:  Ինչպե՞ս եք գնահատում այդ առաջարկը այս լարված իրավիճակում:

-Այսօր կարող ենք արձանագրել, որ բախումներ լինում են հայ-ադրբեջանական սահմանին, իսկ  ղարաբաղա-ադրբեջանական սահմանին միջադեպեր տեղի չեն ունենում: Ղարաբաղը ռազմական գործողությունների թատերաբեմ չէ, և դա միայն ռուսական ներկայության անմիջական արդյունքն է: Հիմա եթե այդ տեսանկյունից դիտարկել, որ ԵՄ-ն է հետաքրքրություն ցուցաբերում, ԵԱՀԿ-ն, Ֆրանսիան կամ Ամերիկան, և դա բերենք հակադրենք ռուսական ներկայությանը կամ միջնորդական առաքելությանը, դա մեր կողմից կլինի դիվանագիտական սխալ: Դա կլինի և քաղաքական անգրագիտությունը, և Հայաստանի վիճակը բարդացնելու ու ճգնաժամը գխորացնելու արկածախնդրական քայլ: Դրա համար Հայաստանի մեդիա դաշտում ինձ համար անընդունելի է և խիստ քննադատելի այդ տոնայնությունը, որ ցանկացած այլ միջնորդություն բերել ու հակադրել ռուսական միջնորդությանը կամ ներկայությանը, մանավանդ, որ արդեն 20 օր առաջ ելնելով սահմանային լարվածությունից, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, որը հանգուցային ֆիգուր է ռուսական քաղաքական ղեկավար էլիտայի շրջանակում, հայտարարեց, որ պատրաստ են և օժանդակել, և միջնորդել և օգնել մասնագիտական կադրերով սահմանագծում ու սահմանազատում անելու հարցում:  Ինչ-որ մի տեղ մենք փաստացիորեն ձախողում ենք կամ ձախողվել ենք այս գործընթացում: Միշտ ստացվել է այնպես, որ իրավիճակը լարվել է, եղել են գերիներ, զոհեր, ընդհարումներ, ծեծկռտուք, անվտանգային լարվածության աճ, և դրանից հետո նոր սկսել ենք մտածել՝ ինչ անենք, որ սա չլինի:  Այնինչ պետք է լիներ հակառակը. նոյեմբերի 9-ի պայմանագրի կնքումից հետո մարդիկ եթե  իրենց քթից մի քիչ առաջ էին տեսնում, պետք է հասկանային, որ հաջորդ խնդիրը մեզ համար լինելու է սահմանազատումն ու սահմանագծումը: Նոյեմբերի 9-ից արդեն անցել է քանի ամիս, ոչ մի քաղաքական, դիվանագիտական, պետական մակարդակով այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվել: Ձյունը հալվեց, ադրբեջանցիները սարից իջան, հայտնվեցին հայկական գյուղերի մատույցներում և սկսվեց այս ամբողջ քաշքշուկը, որտեղ արդեն ավելի շատ օգուտներ է քաղում Ադրբեջանը, քան Հայաստանը: Մենք պետք է ամեն ինչ նախօրոք կանխատեսեինք, դիվանագիտությունը հենց դրա համար է, պետք է գնալ ոչ թե իրադարձությունների հետևից, այլ առջևից, ոչ թե խնդիրների առաջացումն արձանագրես հանրահավաքային մակարդակով, այլ նախապես դրանք կանխատեսես և լուծման ուղիներ նախանշես: Վարչապետը հայտարարություն է արել, որ Ռուսաստանից բացի պատրաստ ենք ընդունել նաև այլ միջնորդներից: Շատ լավ, եթե այդ մարդիկ ուզում են օգնել, պետք չէ մերժել, բայց դա պետք է անել ռուսական կողմի հետ համաձայնեցված: Եթե մենք դա չենք անում, Կրեմլում խռովում են, պասիվ դիրք են գրավում և  դրանից հետո մենք ընկնում ենք փոսի մեջ և սկսում գոռալ՝ օգնեցեք: Բայց նախ պետք է հասկանալ, որ օգնելու համար հայտարարությունները, ջերմ խոսքերը, սիրային խոստովանությունները զրո են, օգնությունը միայն լինում է ռեալ ռազմական ներկայությամբ, որը կարող է Ռուսաստանն օգտագործելով՝ ազդելով թուրք-ադրբեջանական տանդեմի վրա, որպեսզի այս սահմանագծման գործընթացը չուղեկցվի ռազմական գործողություններով: Մենք մեկ բան պետք է հաշվի առնենք, որ պարտված վիճակից ոտքի կանգնել և չունենալ համապատասխան արդիական ռազմական տեխնիկա հակառակորդին դիմագրավելու համար, այս իրողություններն անտեսել և առիթ տալ նոր ռազմական գործողությունների սկսման, նշանակում է արդեն լուրջ տարածքային կորուստներ ունենալ:

-15 օր է՝ Հայաստանը սպասում  է ՀԱՊԿ արձագանքի: Արձագանքը համարժեք չէ, արդյոք ճի՞շտ է շարունակել ՀԱՊԿի հետ հույսեր կապել:

 Դուք ասում եք՝ արձագանք չկա, բայց արձագանքը մոտավորապես հիմք ընդունենք, ասենք մենք մեզ նետում ենք Արևմուտք, դա կլինի երեխայական տրամաբանություն: Արձագանք կար, և ես նշեցի 20 օր առաջ Լավրովի հայտարարությունը: Պարզապես պետք է ոչ թե դեմոնստրատիվ դիմել ՀԱՊԿ-ին և «խաղալ» ՀԱՊԿ-ի հեղինակության հետ և նեղացածի պես հետ քաշվել, այլ պետք է ռեալ իրողությունները նկատի ունենալ: ՀԱՊԿ-ը անվտանգային կառույց է և կարող է միջնորդել, երբ միջազգայնորեն ճանաչված սահմաններում հարձակման է ենթարկվել անդամ պետությունը: Հիմա ՀԱՊԿ անդամ երկրների տրամաբանության մեջ գերիշխում է հետևյալ գիտակցությունը՝ եթե դուք դեռևս չունեք միջազգայնորեն գծված սահմաններ, դուք ասում եք՝ սա իմն է, մյուսն ասում է՝ սա իմն է, ՀԱՊԿ-ը սահմանագծման մարմին չէ: ՀԱՊԿ-ին դիմելը չեք կարծո՞ւմ, որ քարոզչական գործողություն էր: Մի՞թե բոլորիս համար գաղտնիք է, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ շատ լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ: ՀԱՊԿ-ը մեզ համար հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշնակցության իմաստ ունի, ոչ թե բոլոր երկրների: Դրա համար կրկնում եմ՝ երբ իրատեսական դաշտ ես գալիս, պետք է հասկանաս, որ մեզ համար էականը Ռուսաստանի հետ համագործակցությունն է այն առումով, որ Ռուսաստանն ունի ազդեցության լծակներ ադրբեջանական տանդեմի դեմ: Իսկ եթե մենք այսօր դիմում ենք Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի օգնությանը, նրանք ինչ լծակ ունեն Թուրքիային կամ Ադրբեջանին ստիպելու, որ օբյեկտիվ սահմանազատում, սահմանագծում անի: Թուրքիան այն երկիրն է և Էրդողանն էլ այն գործիչն է, որ ոչ մեկին էլ իր ուզած պահին հաշվի չի առնում: Էրդողանը որ ուզի ամերիկյան ռազմաբազաններն էլ Թուրքիայի տարածքից կհանի: Մենք պետք է  ընդհանուր դիտարկենք՝ որ երկիրը կարող է ազդել, օգնել, այլապես այդպես  բարձրագոչ արտահայտություններ անենք, որ դիմեցինք, չարձագանքեցիք, խռովեցինք, հո մանկապարտեզ չէ: Պետք է ճշտել, թե ինչու չարձագանքեցին:

Այս գործընթացները նախընտրական տրամադրությունների վրա ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ: Ընդհուպ հնչում են կարծիքներ, որ կարող է չեղարկվեն ընտրությունները:

 -Եթե իրավիճակը չկարգավորվեց, քաշքշուկը ուղեկցվեց զոհերով, այնուհետև գերիներիով, հնարավոր է, որ երկրում հայտարարվի ռազմական դրություն, բայց կանխատեսել՝ ռազմական դրություն կհայտարարվի, թե ոչ, չեմ կարող, քանի որ դիվանագիտությունն ունի գաղտնի խորը ծալքեր և ինձ նման փորձագետը չի կարող իմանալ՝ ինչ առաջարկներ են արվում Հայաստանին և հայկական դիվանագիտությունն արդյոք ունի՞ այդ հաջողությունները գործընթացը խաղաղությամբ ավարտելու, թե ոչ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում