Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Եվրոպայում տարածվել է 1 եվրո արժեցող տների վաճառքի գաղափարը

1 եվրո արժեքով տներ. սա կատակ չէ: Իտալիան՝ մասնավորապես Սիցիլիան առաջինն էր, որ հայտարարեց 1 եվրո արժողությամբ տների վաճառքի մասին: Բանն այն է, որ Սիցիլիայում կան բանզաթիվ տներ, որոնք լքված են. տան տերերը հեռացել են մեծ քաղաքներ կամ մայրաքաղաք՝ լավ աշխատանք գտնելու հույսով:

1 եվրո արժեքով տան գնորդը պարտավորվում է նորոգել այն կարճ ժամկետում՝ քաղաքի ճարտարապետությանը համահունչ: Դա միակ պահանջն է գնորդից: Փոխարենը նա ստանում է այդ երկրում կացության կարգավիճակ: Սիցիլիայի փորձը, ընդհանուր կասկածների և տարակուսանքների ֆոնին, արդյունք է տվել: Եվ դա այնքան լավ է ստացվել, որ շատ երկրներ սկսել են ընդօրինակել:

Այսօր տասնյակ տներ Իտալիայի փոքր քաղաքներում՝ Աբրուցո, Մոլիզե, Սարդինիա, Սիցիլիա և Պուլիա, վաճառվել են յուրաքանչյուրը միայն մեկ եվրոյով: Այս կերպ քաղաքապետարանները կարողացել են գրավել նոր քաղաքացիների, երիտասարդ զույգերի և նույնիսկ արտերկրից ժամանած մարդկանց, որոնք որոշել են օգտվել Իտալիա տեղափոխվելու առաջարկից:

Գաղափարը տարածվել է նաև Բալկաններում: Այստեղ ևս սկսվել է շատ ցածր գներով տների վաճառք: Փաստն այն է, որ այժմ Խորվաթիայում, Սերբիայում, Բուլղարիայում կան աներևակայելի էժան և կատարյալ տներ նրանց համար, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել վերանորոգման մեջ և այնուհետև ապրել փոքրիկ եվրոպական գյուղի բացարձակ հանգստության մեջ՝ քաղաքային աղմուկից հեռու: Օրինակ՝ Բուլղարիայում տները ցնցող գներ ունեն: Որոշ տների արժեքը 20 հազար եվրոյից պակաս է, կան անգամ 10 հազարից էլ էժան տներ:

Դրանք չնչին գներ են, բայց, ինչպես Իտալիայում գտնվող 1 եվրո արժեքով տներում, այս դեպքում ևս անհրաժեշտ է որոշակի նորոգում կատարել:

Կիպրոսը ևս առաջարկում է մատչելի տներ: Այս չքնաղագույն կղզին, որտեղ ամբողջ տարին հնարավոր է վայելել բյուրեղյա մաքուր ծովը և արևը, գտնվում է Մերձավոր Արևելքում և Եվրամիության մաս է: Կիպրոսում կյանքը նման է անվերջանալի արձակուրդի, այդ պատճառով հազարավոր մարդիկ որոշում են ապրել այդ կղզում:

The RightMove կայքը առաջարկում է 50 000 եվրոյից ցածր գնով երկսենյականոց բնակարաններ, կան նաև փոքր-ինչ նորոգված բնակարաններ, որոնց գինը 40 000-ից ցածր է, 1 եվրո արժեքով տների վաճառքի գաղափարը տարածվում է նաև Գերմանիայում: Բրանդենբուրգ քաղաքը ևս առաջարկում է խաղաղ անկյունում նորոգման կարիք ունեցող միանգամայն հաճելի տներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում