Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը խոստացել է լքել իր պաշտոնը, եթե ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովը մենամարտում հաղթի իր 13-ամյա որդուն՝ Ադամին: Աբդուրախմանովը բազմիցս քննադատել է Չեչնիայի ղեկավարին և նրա ընտանիքին:
«Բլոգերը դժգոհ է, ասում է՝ դու պարկ ես, Ադամ: Չե՞ս վախենա նրա հետ կռվելուց: Մարտահրավեր նետիր նրան: Եթե նա քեզ ծեծի, ես հրաժարական կտամ հանրապետության ղեկավարի պաշտոնից: Եթե քեզ ծեծի ենթարկի մեկը, ով քեզ պարկ է անվանում, ես հայտարարություն կգրեմ ու հրաժարական կտամ: Սա նրա երազանքն է: Նա հեղափոխություն անելու հնարավորություն ունի: Նա նաև ասում է, որ Կադիրովը ծախված է, որ իմ երեխաները երբեք մարզիկ չեն լինի և այլն», – ասել է Կադիրովը Instagram- ի ուղիղ հեռարձակման ժամանակ: