Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Այս անգամ նոր ԱԺ-ում կլինի 5-6 ուժ. բոլոր երեք նախկին նախագահները կհայտնվեն խորհրդարանում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Պարոն Պողոսյան, այս ընտրություններում ինչպիսի՞ պատկեր կունենանք: Ձեր ուսումնասիրություններն ինչ են ցույց տալիս, արդյոք խորհրդարանում շատ քաղաքական ուժեր ներկայացված կլինեն:

Այս տարի մենք ուսումնասիրություններ չենք արել, այսինքն հարցումներ ընտրությունների հետ կապված չենք իրականացրել: Հետևաբար, թվային տվյալներ չեմ կարող ասել: Ընդհանուր առմամբ, մեր դիտարկումները հուշում են, որ այս անգամ ավելի շատ կուսակցություններ ու քաղաքական ուժեր կլինեն, որոնք կանցնեն Ազգային ժողով: Այսինքն կլինեն ոչ թե 3-ը, այլ 5-6-ը: Ես ելնում եմ նրանից, որ շատ կուսակցություններ են մասնակցում, մի քանի դաշինքներ, և հետո դաշտը բազմազան է: Սա նաև նշանակում է, որ ոչ մի ուժ 50 և ավելի տոկոս ձայն չի հավաքի:

Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ընտրողների շուրջ կեսը ընդհանրապես ցանկություն չունի մասնակցել ընտրություններին: Սա լուրջ խնդիր չի՞:

Դա այնքան էլ լուրջ խնդիր չէ,  որովհետև ես նայել են նախկինում խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը, և տեսնում ենք, որ 55, երբեմն 60 տոկոս մասնակցություն ենք ունեցել: Մասնակցության բարձր մակարդակ լինում էր միայն նախագահական ընտրությունների ժամանակ, որովհետև անձերին են ընտրում և որպես կանոն թեկնածուները մի քանի հոգի են: Իսկ խորհրդարանական ընտրություններին այս 30 տարիներին հայացք գցելով, կտեսնեք, որ երբեք էլ մասնակցությունը մեծ չի եղել: Այնպես որ ես կարծում եմ, որ 55, միգուցե 58 տոկոս մասնակցություն կունենանք, այս անգամ մի քիչ ավելի շատ կլինի, քան նախորդ ընտրություններին, երբ 50 տոկոսի չհասավ մասնակցությունը: Պատճառն այն է, որ այս անգամ մասնակցող կուսակցությունները շատ են, ամեն մեկն իր ընտրազանգվածը ակտիվացնելու է: Իմ դիտարկումներն այնպիսին են, որ մարդիկ դեռ չեն կողմնորոշվել, թե ում են ընտրելու: մեծ մասն ասում է՝ դեռ չգիտեմ, չեմ գնա, չգիտեմ ում եմ ընտրելու կամ չեմ մասնակցելու: Բայց ժամանակը կգա, կակտիվանան:

Դուք նշեցիք, որ ոչ մի ուժ 50 տոկոսից ավելի ձայն չի ստանա, այդուհանդերձ, իշխող ուժը քանի տոկոսի շանս կարող է ունենալ:

Իրենց շանսերը բոլորից շատ են, որովհետև վարչական ռեսուրսներն էլ իրենց ձեռքում են: Երևի մոտավորապես 32-35 տոկոս իրենք կհավաքեն, դրան գումարելով վարչական ռեսուրսը, որը սովարաբար 15-20 տոկոս ավելացնում է: Բայց 50 տոկոս չեն կարող ստանալ, սա արդեն այն էյֆորիան չի:

Իսկ Սյունիքի դեպերը որքանո՞վ ազդեցին իշխանության վարկանիշի վրա:

Իհարկե, այդ իրադարձությունները բացասական իմաստով ազդլ են իշխող ուժի վարկանիշի վրա: մարդկանց վրա դա ավելի շատ ազդել է այն իմաստով, որ ասում են՝ ոչ մեկին չեմ ուզում, ոչ մեկին ձայն չեմ տա: Իհարկե, նաև հիասթափություն է շատացել:

Իսկ նախկինների վերադարձի շանս կա՞, որքանո՞վ կհաջողեն Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը իրենց դաշինքներով:

Ես կարծում եմ, որ երեք նախկին նախագահներն էլ այս անգամ կհայտնվեն Ազգային ժողովում՝ և Լևոն Տեր-Պետրոսյանը, և Ռոբերտ Քոչարյանը, և ՀՀԿ-ն՝ «Պատիվ ունեմ» դաշինքով: Ի դեպ, շատ տարօրինակ անուն են դրել:

Որքան էլ հանրությունը հիասթափված է ներկա իշխանություններից, բայց ուզո՞ւմ է արդյոք նախկինների վերադարձը, ըստ ձեզ:

Մի մասը այո, որովհետև համարում են, որ նախկինների ժամանակ մենք գոնե զիջումներ չունեինք, պատերազմը տանուլ չէինք տվել, ռուսաստանի հետ հարաբերությունները շատ նորմալ էին: Շատ բացասական հետևանքներ կան, որոնք բերում են նրան, որ մարդկանց մի մասը կողմնորոշվել է դեպի նախկինները:

Կարո՞ղ ենք ասել, որ այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ բոլոր նախկինները մասնակցում են:

Այո, բացառիկ է: Նրանք մասնակցում են ընտրություններին և դա պատահական չէ, որովհետև իրենք էլ են տեսնում, որ իրենց նկատմամբ չեմ ասում մեծ սպասելիքներ, մեծ պահանջարկ կա, բայց իրենց ժամանակը կարծես թե վերադառնում է: Իրենք դա զգալով՝ մասնակցում են ընտրություններին:

Այսինքն նոր խորհրդարանում կլինեն 5-6 ուժե՞ր:

Այո, ես կարծում եմ, որ 5 կուսակցությունների նոր Ազգային ժողովում անպայման կլինի, միգուցե նաև 6: Այդ 6-ից երեքը կլինեն նախկին նախագահների գլխավորած ուժերը: Բոլոր դեպքերում որևէ ուժ չի կարող միանձնյա որոշումներ կայացնել, և այդ ժամանակ արդեն նոր խորհրդարանը պետք է գնա կոալիցիոն կառավարություն ձևավորելու ճանապարհով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում