Saturday, 20 04 2024
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»

Տարիներ աղճատված հարցը կանգնել է ամբողջ հասակով, իսկ աղճատումը սկսվել է նոր թափով

Հետպատերազմյան նոր իրականությունը, որքան էլ ցավագին, որքան էլ ծանր մարդկային և տարածքային կորստով ու նոր մարտահրավերներով լեցուն, այդուհանդերձ ունի կառավարման լրջագույն խնդիր: Ավելին, այդ խնդիրը կա հենց նոր իրողությունները, նոր բնագծերն ու սահմանները, որ խնդիրներն ու մարտահրավերները հաշվի առնելով: Թվում է, որ պատերազմի և դրա ծանր հետևանքի շոկի առաջնային դրսևորումներից հետո, հազարավոր զոհերի հիշատակը սգալով և խնկարկելով հանդերձ, Հայաստանի քաղաքական դաշտը պետք է խորհի և պատասխանատվություն զգա նաև ողջերի համար՝ հանուն նաև մեր անձնազոհ զինվորների ու սպաների հիշատակի, և շոկից դուրս բերելով պետությունը աստիճանաբար վերադարձնի կառավարման շուրջ լուրջ և պատասխանատու բանավեճի և քննարկումների դաշտ: Այդ հարցում թերևս պետք է առավել նախանձախնդիր լինեին ընդդիմադիր ուժերը, ներկայիս մեծամասնության սուր քննադատները, որոնք պետք է որ փորձեին հանրությանն առաջարկել իրավիճակի կառավարման մարտավարական և ռազմավարական փաթեթներ, ճանապարհային քարտեզներ, այդպիսով ցույց տալով հանրությանը ներկայիս մեծամասնության հանդեպ իրենց շահեկան տարբերությունը:

Դրա փոխարեն սակայն, քաղաքական դաշտի գերակշռող մեծամասնությունը ոչ միայն չի անում ոչինչ պետությունը, երկիրը, մարդկանց շոկից դուրս բերելու և իրավիճակի կառավարման շուրջ հիմնարար բանավեճ ծավալելու համար, այլ անում է հնարավոր ու անհնար ամեն ինչ՝ հիմնականում օգտագործելով տեղեկատվական և հոգեբանական տեռորի մեխանիզմները, որպեսզի շոկը ձգվի առավելագույսն երկար, մինչև դրանից դուրս կգան սեփական քաղաքական հաջողության ծիլերը: Այդ համատեքստում արվում է ամեն ինչ, որպեսզի ներկայիս մեծամասնությունն էլ հանկարծ չկարողանա դրսևորել կառավարման շատ թե քիչ նկատելի արդյունավետություն, որովհետև դա չի բխում քաղաքական շահից: Իսկ այդ մեծամասնության դեմ քաղաքական պայքարը կառուցվում է պարզունակ սխեմայի միջոցով՝ թուրքի թշնամի լինել-չլինելու «պարադիգմից» բացի, մյուսը այսպես ասած հող «հանձնած» կամ «չհանձնած» լինել-չլինելն է, ինչն այլ բան համարելը, քան արցախյան հարցի լայն աշխարհաքաղաքական համատեքստի և կարգավորման բարդ գործընթացի մանիպուլյատիվ աղճատում, չափազանց դժվար է: Ներկայումս մենք ականատես ենք, թե ինչպես է մանիպուլյատիվ նկատառումներով աղճատվում արցախյան հարցի կարգավորման գործընթացի պատմությունն ու դրա բնույթը: Դա տեղի է ունեցել մեծ հաշվով նախորդ ամբողջ քառորդարյա շրջանում, ի վերջո հանգեցնելով նաև նրան, որ Հայաստանը քաղաքականապես դարձել է արցախյան հարցում ավելի ու ավելի նվազ դիմադրունակ, ինչն էլ իր հերթին հանգեցրել է պաշտպանական համակարգի և ռազմա-քաղաքական բեռի ծանրությանը՝ Ադրբեջանի ագրեսիվության աճի, և դրա հանդեպ Մինսկի խմբի համանախագահության և ընդհանրապես միջազգային հանրության աճող լոյալությամբ հանդերձ: Հայկական ներքաղաքական դաշտը այդ մանիպուլյատիվ շրջանակից դուրս գալու և արցախյան հարցը աշխարհաքաղաքական լայնությանը համարժեք դիտարկելու կամք ու կարողություն չդրսևորեց անգամ ատռաջին լրջագույն արձագանքից՝ Արցախի դեմ քառօրյա պատերազմից և դրա հետևանքով տարածքային առաջին շատ, թե քիչ լուրջ կորստից հետո:

Փաստացի, Հայաստանի ներքաղաքական դաշտ կոչվածի գերակշռող, ճնշող մեծամասնությունը դրանից դուրս գալու միտում և կամք չի ցուցաբերում նաև 44-օրյա ծանր պատերազմից հետո: Ընդ որում, մանիպուլյատիվ աղճատումները իրականացվում են ոչ միայն փոխադարձ մեղադրանքների, այլ նաև պարզապես ռազմա-հայրենասիրական ճոռոմաբանության և կարգախոսների ներքո: Այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո հայկական պետականության առաջ արցախյան հարցը կանգնել է Արցախի մի զգալի մասի կորստով, և դրանով հանդերձ՝ իր ամբողջ հասակով: Բայց, ինչ կարող են անել ուժեր, խմբեր, անձինք, որոնք տասնամյակներ շարունակ փորձել են հենց քաղաքական բանաձևերի և ախտորոշումների փոխարեն բաճակաճառերով և ինքնագովեստի, մեծության կամ իմաստնության բարդույթի ներբողներով քողարկել արցախյան հարցի ամբողջ հասակը, դիմելով զանազան մանիպուլյացիաների: Նրանք կարող են անել լոկ այն, ինչ արել են ավելի քան քառորդ դար, հասցնելով պետությունը ներկայիս կետին: Այդ պատճառով է, որ Հայաստանին նոր բան անելու համար պետք են նոր մարդիկ, բայց ոչ միայն դեմքով կամ անունով, այլ քաղաքական պատասխանատվությամբ և արցախյան հարցի ամբողջ հասակին համարժեք քաղաքական մտածողությամբ մարդիկ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում