Monday, 29 05 2023
Կապանում ռուսական հյուպատոսարանի բացումը ռիսկային է
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նախագահ Խաչատուրյանին
Նաիրիի բաժնի և «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանները ձերբակալել են Նոր Հաճնում դանակահարություն կատարած տղամարդուն
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
Ալիևն անթաքույց սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Արցախը տոտալ շրջափակման մեջ է, ներքաղաքական պրոցեսները ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն
Թուրքիան ԱՄՆ-ի ու ԵՄ ճնշումների տակ դժվար թե մեղմացնի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ
Պարեկները մայիսի 22-ից 29-ը Երևանում հայտնաբերել են 4060, վեց մարզերում՝ 659 խախտում
Ֆրանսիա – Հայաստան. կամրջում է մանսուրյանական մրցույթը
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
21:10
Իտալիայում նավ է խորտակվել, մահացել է 4 զբոսաշրջիկ
Ալիևի երեկվա հայտարարությունները սպառնալիք են. ՄԻԵԴ ուշադրությունը պետք է հրավիրենք
20:50
Անհամբեր սպասում եմ շարունակել աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ. Բայդենը շնորհավորել է Էրդողանին
«Ռոյալ Պլազա» հյուրանոցի սենյակում դի է հայտնաբերվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. ԱՀ ՊՆ
20:30
Հույս ունենք զարգացնել համագործակցությունը հանուն Եվրոպայի անվտանգության և կայունության. Զելենսկին` Էրդողանին
20:20
Reuters-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը գիշերը անօդաչու սարքերով հարձակվել է Օդեսայի նավահանգստի վրա
Ստամբուլի քաղաքապետ. Ընդդիմության համար ամեն ինչ զրոյից է սկսվում
Էրդողանի առաջին արտասահմանյան այցը կարող է լինել Մոլդովա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայ-ադրբեջանական սահմանի հաղորդակցությունների ապաշրջափակման փաստաթուղթը գրեթե պատրաստ է. Պալտով
19:30
Իրանը շուտով կներկայացնի գերձայնային հրթիռ
Մայիսի 22-29-ը Երևանում հայտնաբերվել է երթևեկության կանոնների 4060 խախտում
Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նորմայից բարձր է
19:00
Իսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանն արձակելու և արտահերթ ընտրությունների մասին
Արձանագրել եք փրկարար բառը բառիս բուն իմաստով․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԻ նախարարին
Արցախի ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունը
Իրան-Եգիպտոս դիվանագիտական հարաբերությունները կարող են վերականգնվել
Վստա՞հ եք, որ նրանք օրինախախտում չէին արել. Ֆիդանյանը՝ Եռաբլուրի միջադեպի մասին

Կայծակից մահացել է Շիրակի մարզի Հովունի գյուղի հովիվը

Երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել Մարմաշեն խոշորացված համայնքի Հովունի բնակավայրում: Կայծակից տեղում մահացել է գյուղի բնակիչներից մեկը, ով մոտ 50 տարեկան տղամարդ է ու առավոտյան նախիրը տարել էր հանդ արածեցնելու:

«Նախիրը հերթով են դաշտ տանում արածեցնելու, երեկ իրենց հերթն է եղել, գյուղացին մենակ է եղել: Մոտակայքում գտնվող մյուս հովիվները վերջին անգամ իրեն տեսել են ժամը 16:30-ի սահմաններում «Սրբի սար» կոչվող հատվածում, այդ ժամանակ ուժեղ ամպրոպ ու կայծակ է եղել, դրանից հետո գյուղացուն չեն տեսել, երեկոյան անասունների մի մասը տուն են վերադարձել, մյուսները՝ ոչ, նախրապահը նույնպես տուն չի եկել, ընտանիքի անդամները սկսել են անհանգստանալ, զանգերին չի պատասխանել»,- տեղեկացրեց Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը:

Հովվի որոնողական աշխատանքներին միացել են գյուղի բոլոր բնակիչները, ԱԻՆ փրկարարական ջոկատը տրամադրել է լուսարձակներ, ոստիկանության աշխատակիցների հետ տղամարդուն հաջողվել է գտնել կեսգիշերն անց՝ ժամը 03:30-ի սահմաններում:

«Մահացածի տղան էլ էր մեզ հետ մասնակցում որոնողական աշխատանքներին, մեծ դժվարությամբ կարողացանք գտնել, հենց այն նույն տարածքում, որտեղ մյուս հովիվները նկատել էին ուժեղ կայծակը: Տղամարդու մարմինը մոտ 5մ շպրտվել էր հեռու, իսկ կայծակի հարվածի տեղում բոլոր քարերը ճաքել ու փշրվել էին: Գլխարկը, շալվարն ու կոշիկները ամբողջությամբ այրված էին, մարմինը հատվածաբար սևացած էր»,- ասաց Կարեն Արշակյանը:

Ըստ համայնքի ղեկավարի’ տարիներ առաջ այդ հատվածում կայծակնահարության դեպքեր էլի են եղել, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ են սատկել, բայց մարդկայն մահվան դեպք առաջին անգամ է գրանցվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում