Saturday, 10 06 2023
Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Դավթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա երեխայի նկատմամբ
ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. կալանքը երկարաձգվեց․ Hetq
Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին
Հորդորում ենք ՀՀ ԱՆ գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո․ հայտարարություն
Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի հատվածում կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ
Փրկարարները և պարեկները հայտնաբերել են անտառում մոլորված 73-ամյա քաղաքացուն
23:45
Լավրովը զրուցել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի հետ
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Գայանե Հակոբյանը գրառում է կատարել
«Ծխախոտի տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, մարդիկ պետք է իմանան, թե ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»․ Թունյան
Պուտինը հայտարարել Է Ուկրաինայի հակահարձակման մեկնարկի մասին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ԱՆ փոխնախարարը հանդիպել է Երևանի ու մարզերի խոշոր ԲԿ-ների ներկայացուցիչների հետ
22:00
Նիդերլանդները Վրաստանի թիվ 1 ներդրողն է
Պաշտպանն առանձնացրել է ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը
Պետք է ճիշտ աշխատել ՌԴ-ի հետ, հակառակ դեպքում հավիտենական պատանդ կլինենք
ԱՄՆ դեսպանը Սյունիքում քննարկել է անվտանգային իրավիճակը
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ
21:10
Բայրամովը և Հոգանը քննարկել են Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով Երևանը թուլացնում է ՌԴ-ի ձեռքերը
20:50
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
Հայաստանում օգոստոսին կբացվի Արբիտրաժային կենտրոն
Գայանե Հակոբյանը ընդունել է մեղքը և դատապարտվել
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. ՀՀ վարչապետը՝ ՌԴ նախագահին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Խնայեք պետության «քոքը», այն թանկ է ցանկացած իշխանությունից

Փաշինյանի վարկանիշը «մինչև քոքը» զրոյացնելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը բավականին սպառնալից է, բացի ըստ էության քաղաքական տրամաբանության իմաստով ապակառուցողական լինելուց: Այդ տրամաբանությունը քաղաքական իմաստով ապակառուցողական է այն պարզ պատճառով, որ դրանում առանցքը ոչ թե քաղաքականության ստեղծագործական բնույթի շեշտադրումն է, այլ քայքայիչ, կազմալուծող, կազմաքանդող: Այդպես են պայքարել Հայաստանի բոլոր տարիների ընդդիմությունները, այդ թվում նաեւ նրանք, որքքնք գործել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: Այլ կերպ ասած, Քոչարյանն ինքն էլ իր ժամանակին բախվել այն խորքային խնդրի հետ, որ պետության համար բխում է այդ քաղաքական տրամաբանությունից: Իհարկե Ռոբերտ Քոչարյանը դրանից բխող քաղաքական խնդիրները լուծել է ուժային մեթոդներով, կարողացել է անել դա, իսկ պետական խնդիրներն էլ քողարկել ամբողջատիրական իշխանությամբ: Հետևանքը եղել է այն, որ նա ավարտել է իր նախագահության տասնամյակը, սակայն իր այսպես ասած «ժառանգորդ» Սերժ Սարգսյանին փոխանցել զգալիորեն թուլացած և համաշխարհային անբարենպաստ դարձող կոնյուկտուրայի հանդեպ անկենսունակ պետական կառույց:

Դա եղել է նաև հենց այն բանի հետևանքը, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարող ընդդիմությունն էլ առաջնորդվել է նրա վարկանիշը զրոյացնելու միջոցով հաջողության տրամաբանությամբ, այլ ոչ սեփական վարկանիշը հաջողության սեփական պատմությամբ կառուցելու, ինչը էապես կփոխեր երկրի հասարակական-քաղաքական բովանդակությունը, անգամ ամբողջատիրական իշխանության պայմաններում: Այն ժամանակ պարզապես ընդդիմությունները չեն հայտարարել այդ մասին, այլ գործել են այդ տրամաբանությամբ: Այժմ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թերևս վստահ լինելով, որ իշխանությունը ներկայումս չունի այդ քայլերին, այդ քաղաքական պայքարի տրամաբանությանը կամ այդ տրամաբանությամբ քաղաքական պայքարին ուժով հակազդելու հնարավորություն: Այսպես, թե այնպես, եթե Հայաստանում շարունակվում է մրցակցի վարկանիշի զրոյացման վրա կառուցվող քաղաքականության տրենդը, դա նշանակում է, որ Հայաստանում շարունակվելու է քաղաքական համակարգի անկումը եւ այլասերումը, ինչը քայքայելու է պետականությունը, ավելի շուտ՝ շարունակելու է քայքայել այն: Ըստ այդմ, խնդիրը այստեղ բոլորովին այն չէ, որ այդպես ասում է Ռոբերտ Քոչարյանը: Եթե անգամ որևէ նոր ուժ հայտարարի, որ իր հաջողությունը տեսնում է գլխավոր մրցակցի վարկանիշը զրոյացնելը, այդ հայտարարությունը ենթակա է գնահատվելու որպես քայքայիչ եւ ապակառուցողական ի բնե: Ավելի կոնկրետ իմաստով, այս իրավիճակում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը նաև խիստ վտանգավոր է:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ներկայումս զրոյացնելու համար պետք է իրավիճակը առավելագույնս լարել թե երկրի սահմաններին, թե երկրի ներսում, խաղալ հնարավոր ռիսկերի եւ դրանց բազմապատկման վրա: Իսկ այստեղ ռիսկերը թե անվտանգային են՝ տեսնում ենք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունու շահերն ու Հայաստանի անվտանգության տեսանկյունից դրա «բերմուդյան» բնույթը, թե սոցիալ-տնտեսական, որոնք իրենց հերթին զգալի ծշաղկապված են անվտանգային խնդիրների ըե, փոխկապակցված եւ փոխազդելի: Այդ պայմաններում, հայտարարել գլխավոր մրցակցի վարկանիշի զրոյացման նպատակի եւ դրան տանող գործողությունների, «մինչեւ քոքը» հասնելու մասին, նշանակում է հայտարարել քաղաքական նպատակներով երկրի «քոքը» վտանգելու պատրաստակամության մասին, որովհետև խոսքը այս դեպքում ուժի մասին է, որը պետական կառավարման պատասխանատուն է, պետական կառավարման ղեկին, առնվազն մինչև հունիսի 20: Իհարկե, առկա են լրջագույն հարցեր առ այն, թե ինչ արդյունավետությամբ է իրականացվում այդ կառավարումը, հատկապես ներկայումս սահմանային անվտանգային առումով; Բայց, մի բան է դնել այդ արդյունավեության հետ կապված լրջագույն եւ սառը հարցեր, փաստերով և մանիպուլյացիայից զերծ փաստարկներով ներկայացնելով դրանք հանրությանը, մեկ այլ բան է խաղալ «զրոյական խաղադրույքով», այլ կերպ ասած՝ սպասել անարդյունավետության հետագա ծավալմանը, ոչ թե գործուն և էֆեկտիվ քայլեր մտածել անարդյունավետությունը կանխարգելելու և կասեցնելու հարցում հանրօգուտ աշխատանքի ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում