Մարտ ամսին Ռուսաստանը ԱՄՆ-ին է մատակարարել ռեկորդային ծավալի նավթ և նավթամթերք վերջին 12 տարվա ընթացքում: Այս տեղեկությունը հրապարակել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչությունը:
Նշված ժամանակահատվածում ներկրման ծավալն աճել է 1,8 անգամ՝ մինչև 22,938 բարել: Սա 2009 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշն է: Այն ժամանակ Ռուսաստանն ԱՄՆ-ին է մատակարարել 23,484 միլիոն բարել:
Նավթի և նավթամթերքի արտահանման մասով առաջին տեղում կրկին ամրապնդվել է Կանադան, որն ԱՄՆ-ին մատակարարել է 139,869 միլիոն բարել: Մեքսիկան իջել է երկրորդ տեղից ու զբաղեցրել երրորդ հորիզոնականը՝ ԱՄՆ-ին մատակարարելով 17,616 միլիոն բարել: Սաուդյան Արաբիան զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ արտահանելով 10,868 միլիոն բարել նավթ: