Արևմուտքը ձգտում է խռովություն հրահրել Բելառուսում: Այս մասին հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են նաև երկկողմ կապերի հետագա զարգացումը առևտրատնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում:
Լուկաշենկոյի այցը Ռուսաստան տեղի է ունենում ինքնաթիռի սկանդալային պատմությունից հետո Բելառուս-ԵՄ հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին: