Sunday, 15 09 2024
15:00
Գերմանական ԶԼՄ-ն հայտնել է տեղային հրադադարի հաստատման Կիևի պատրաստակամության մասին
Գյումրիում անցկացվելու է «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը
14:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:15
Եգիպտոսում զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել․ կան տասնյակ վիրավորներ
Ալիևի ռեժիմի գոյատևման հիմքերից մեկը հայաֆոբիան է. դրանով նա «կերակրում» է իր ժողովրդին
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման վերաբերյալ
Երևանի գլխավոր հատակագիծը լուրջ խնդիրներ ունի. այնտեղ որոշ հուշարձաններ ընդգրկված չեն
13:30
Մի քանի ամիս դաշտ դուրս չգալուց հետո՝ Մեսսին 2 գնդակի հեղինակ դարձավ
Կտրուկ ձևով պետք է շտկենք իրավիճակը. ընկերություններ ենք կորցնում
Մենք մեր երկիրը գրեթե չենք ճանաչում․ նախարարի գրառումը
Վլադիմիր Պուտինի թուրքական ընտրությունը ռազմա-քաղաքական գործիքակազմից վերածվում է հավելյալ խնդրի՞
Աշնակում էլեկտրական շչակ կգործարկվի
Անցկացվել են կրթամշակութային էքսպոներ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
Ավտովթար Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Իսրայելական բանակը հայտնել է երկրի կենտրոնում ընկած հրթիռի մասին
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ Су-30 կործանիչների արդիականացման համար
Այսօր նշվում է 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Լարսը բաց է
Հրվ.Կորեան արտադրում է առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր. Հայաստանը դրա կարիքը շատ ունի
Ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը փորձում է միջանցքի հարցում փափուկ բարձ դնել Իրանի գլխի տակ, սակայն Թեհրանն անդրդվելի է
10:09
Avio-ն հայտարարել է նոր Vega Next հրթիռի արձակման ծրագրերի մասին
Սարոյանը շատ ուրախ կլիներ տեսնել, թե ինչպես է Հայաստանը պետականություն ստեղծել և պահպանել
09:45
Ջոն Բոն Ջովին փրկել է կամրջից նետվել փորձող կնոջը
Միլիարդատեր Ջարեդ Այզեկմանը դուրս է եկել բաց տիեզերք
09:15
2024-ը՝ մարդկության պատմության ամենատաք ամառը՞․ գլոբալ տաքացումներն անհանգստացնող են
Ի՞նչ է շրջանառվում ու հասունանում ռեգիոնում
Գարեգին Երկրորդն ու Լուիս Օկամպոն քննարկել են հայ գերիների վերադարձի թեման

Չեմ ընդգրկվել նախընտրական ցուցակում, որովհետեւ չեմ ցանկանում աշխատել պաշտոնատար անձ. Տարոն Սիմոնյան

Տարբեր մեկնաբանություններից, բամբասանքներից ու առասպելներից խուսափելու համար նշեմ, որ չեմ ընդգրկվել նախընտրական ցուցակում, որովհետև չեմ ցանկանում առաջիկայում աշխատել որպես պատգամավոր կամ որևէ այլ պետական պաշտոնատար անձ, ինչն, իհարկե, չի նշանակում, որ դադարելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանն իմ գիտելիքներով ու փորձով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Տարբեր մեկնաբանություններից, բամբասանքներից ու առասպելներից խուսափելու համար նշեմ, որ չեմ ընդգրկվել նախընտրական ցուցակում, որովհետև չեմ ցանկանում առաջիկայում աշխատել որպես պատգամավոր կամ որևէ այլ պետական պաշտոնատար անձ, ինչն, իհարկե, չի նշանակում, որ դադարելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանն իմ գիտելիքներով ու փորձով։

Ինձ համար չկա ավելի կարևոր «պաշտոն», քան Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ազգին օգտակար մարդ լինելն է։

Սա չի նշանակում նաև, որ հեռանում եմ քաղաքականությունից, ինչի ապացույցը Լուսավոր Հայաստանի նախընտրական շտաբի պետի պարտականությունների ստանձնումն է։

Հուսով եմ՝ պատվով կկատարեմ այն, և կապահովեմ իմ թիմի համար լուրջ արդյունքներ՝ արդարացնելով թիմակիցներիս բարձր վստահությունը։

Ես հավատում եմ և վստահ եմ, որ հայ հանրության ու պետականության զարգացման գրավականը գիտելիքի, կրթության, հոգևոր դաստիարակության և քաղաքակրթական հասունության, այլ կերպ ասած՝ ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆՈՒԹՅԱՆ մեջ է։

Առաջիկայում աշխատանքներս շարունակելու եմ գիտական, դասախոսական, բարեգործական և փաստաբանական (իրավապաշտպան) գործունեության , ինչպես նաև գաղափարախոսական աշխատանքի բնագավառում։

Դեռ շատ ենք հանդիպելու, հատկապես՝ #ԱՐԲԱՆԷ ֊ական լսումների շրջանակներում։

Հասունանալու, գիտելիքով հարստանալու մի փոքր կամք, և ամեն ինչ լավ է լինելու …

Շնորհակալ եմ բոլորիցդ վստահության համար։

Հ.Գ. Սպասում եմ քարոզարշավի ժամանակ Հանրապետության տարբեր մարզերում մեր հանդիպումներին և զրույցներին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում