Wednesday, 18 09 2024
Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի  մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը
Երեք անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով
Արարատի մարզի Այգավան գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակեր
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը
Նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Ավանեսյանը հանդես է եկել մի շարք առաջարկներով
Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն. ստորագրվել է հուշագիր
Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին
23:00
Լիբանանում պայթել են հեռախոսներն ու արևային մարտկոցները
Գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է
Բիձինա Իվանիշվիլի «կովկասյան էսպերանտոն»: Ցխինվալը գործարք է ակնարկում
Ընդունեցինք զինադադարը որպես փաստ, բայց որպես հասարակություն՝ չմտանք երկխոսության մեջ
Իսրայելը Լիբանանում տեղայնացված և թիրախային գործողություններ է կատարում
21:50
Բաքվում ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
21:40
Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից
Քննարկվել են պատվաստումների վերաբերյալ առկա մտահոգությունները
21:20
«Բամբիռը»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը
21:10
Neuralink իմպլանտն ի ծնե կույրերին կօգնի տեսնել
Ի՞նչ են փոխանցել իրանցի սպաները: Թեհրանը զգուշացրե՞լ է Բաքվին:
Պապոյանը Արմավիրի մարզում խաղողի մթերման ընթացքին է հետևել
Ապօրինի ծառահատում Սյունիքում
Վաղը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին քարաթափում կիրականացվի
20:10
Վաշինգտոնը ոչ պաշտոնական կապուղիներով կապ է հաստատել Իրանի հետ. Washington Post
20:00
Լիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասին
Կրակոցով զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
19:40
Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար
19:30
Լիբանանում փեյջերների պայթյունի 12 զոհերի թվում կա 2 երեխա
19:20
Լիտվան Ուկրաինային կփոխանցի մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն
19:10
Ուելսի արքայադուստրը քիմիաթերապիայից հետո վերադարձել է աշխատանքի
Թուրքիան փորձում է խուսանավել՝ Հայաստանի հետ սահմանը չբացելու համար. ԱՄՆ-ից մեծ ճնշում կա նրա վրա

Հուդան ավելի համեստ վարձի դիմաց է աշխատել, քան Քոչարյանը. տեսանք, թե Ռուսաստանին ապավինելն ինչի բերեց

«Եթե ուժդ չի պատում, էդքան խայտառակ, չոքած վիճակում ես, լավ, դու Ռուսաստանի հետ խոսա, ասա՝ արի մի տարով դրոշներդ դնենք, պահենք, մինչև ոտի կանգնեմ»- գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների  հետ հանդիպմանը հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ որպես սփոփանք նշելով, թե այդ առաջարկը մեկ տարով է, ոչ թե հավերժ։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ Ռուսաստանին կառչած լինելով հասանք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի աղետին ու նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությանը.«Առանց Ռուսաստանի միջամտության Թուրքիան, առավել ևս՝ Ադրբեջանը ի վիճակի չեն որևէ քայլ անել։ Կարծում եմ նաև պետք է ազնիվ լինենք, որ այդ գործում իրենց ներդրումն ունեցան նաև արևմտյան համախագահաները։ Թեպետ հիմնական խաղացողը Ռուսաստանն էր։ Եթե մենք սրա հետ հաշվի չենք նստում ու նորից փորձում ենք ռուսներից ինչ-որ բան սպասել, նորից կստանանք այն, ինչ ստացել ենք 100 տարի առաջ, անցած տարի։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում փորձեց ինչ-որ բան հասկացնել՝ մի քանի ժամ հետո գերեվարեցին մեր վեց զինծառայողներին։ Պետք է հիմար լինես, որ չհաշվարկես ու չզգաս, թե ինչ է կատարվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այժմ նախընտրական շրջանում բոլորը փորձում են Ռուսաստանին մեսիջներ ուղարկել.«90 տոկոսն ունեն ռուսական վեկտոր, նրանցից են ուղղորդվում ու քարոզչություն անում։ Զարմանալի չէ, որ դա է անում նաև Քոչարյանը։Իսկ այն ուժերը, որոնք արևմտյան արժեհամակարգի կրողներ են ու փորձում են հասկացնել, որ մենք այլընտրանքային անվտանգության համակարգ  պետք է ունենանք՝ ի դեմս Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի, նրանց ձայնն ընդհանրապես չի լսվում։ Մենք փորձեցինք, պատերազմից հետո վեց ամիս ազդեցիկ բևեռ ձևավորել նմանատիպ ուժերի հետ, որը կհակակշռեր ռուսական ուժերին, բայց չստացվեց, պառակտվեց։ Հիմա տեղի է ունենում այն, ինչ միշտ է Հայաստանում տեղի ունեցել»,-եզրափակեց նա։

«Նա որպես ռեզիդենտ շարունակում է  կատարել իր սև գործը, շարունակում է  պետական դավաճանության իր գործառույթը, աշխատել 30 արծաթի դիմաց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի հայտարարություններին ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Նրա խոսքերով՝ Հուդան շատ ավելի համեստ վարձի դիմաց է աշխատել.«Որքան հայտնի է, ԱՖԿ Սիստեմի տնօրենների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ռուսական մամուլի, մի քանի միլիարդ է դիզել Հայաստանում։ Այնպես որ լուրջ քննարկել դավաճանի ու պետությունը վաճառող մարդու նման հայտարարությունը ես չեմ կարող։ Առաջին իսկ հնարավորության դեպքում, եթե իշխանության լծակները լինեն ժողովրդավարական ուժերի ձեռքում, այդ մարդն ու նրա հանցակիցները պետք է պատասխան տան պետական դավաճանության համար»։

Խզմալյանի դիտարկմամբ՝ սա ոչ թե Ռուսաստանին ուղղված մեսիջ է, այլ հակառակը Ռուսաստանն է մեզ  մեսիջ հղում, թե ով ըստ Ռուսաստանի պետք է աջակցություն ստանա ժողովրդի կողմից.«Եթե ժողովուրդը պատրաստ է սեփական դահճին, բռնաբարողին, գողին ու դավաճանողին ընտրել՝ ուրեմն  մենք ժողովուրդ չենք։ Դրա համար հոգեբուժության մեջ կան բանաձևեր, բայց քաղաքական լեզվամտածողության մեջ նման խոսքեր չկան»,-եզրափակեց նա։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում