Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն որոշում է կայացրել հավելյալ զորք ուղարկել Կալի քաղաք, որը համարվում է Վալյե-դել-Կաուկա արևմտյան դեպարտամենտի վարչական կենտրոնը: Նպատակն անկարգությունների դեմ պայքարն է:
«Այսօրվանից Կալի քաղաքում ոստիկանությանը ռազմական օգնություն է տրամադրվում»,-հայտարարել է Դուկեն:
Նախագահի ելույթն ուղիղ եթերով հեռարձակվել է նրա վարչակազմի թվիթերյան էջում:
Դուկեի խոսքերով՝ Կալի են ուղարկվելու ամենահմուտ սպաները:
Ապրիլի 28-ից Կոլումբիայում մասսայական ցույցեր են ընթանում՝ ընդդեմ հարկային բարեփոխումների: Անկարգությունները տեղի են ունեցել Բոգոտայում, Կալիում և այլ քաղաքներում: Անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան երկու հազար մարդ, զոհվել՝ նվազագույնը 42 մարդ: