Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 590 մարդ, ևս 12-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 43 286 թեստ։
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 342 880 դեպք: Այստեղից ապաքինվել է 325 016 մարդ, մահացել 4 565 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 134 602 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 4 565: