Sunday, 06 10 2024
Հայաստանը պետք է լուծի իր Սահմանադրության տարածքային պահանջների հարցը․ Ամիրբեկով
Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին. երեխաները մարմնական վնասվածքներ են ստացել
Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը․ Նեթանյահու
Երևանցիները նվեր ունեին Դիլիջանին․ Տիգրան Ավինյան
Իսրայելի բանակը խոստովանել է, որ իրանական հրթիռները խոցել են երկու ավիաբազա
«Ինչպիսի խայտառակություն»․ Նեթանյահուն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը
Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ վնասվածք ստացած քաղաքացին հոսպիտալացվել է
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է 25 զոհի մասին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով
Ֆրանկոֆոն երկրները բանաձև են ընդունել՝ համերաշխություն հայտնելով Հայաստանին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին
22:20
Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն
Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը
Իրանը «պայթեցնել» ներսի՞ց
Իրանն իր հրթիռային հարվածով դաս տվեց Իսրայելին. Ասադ
Նպատակները, որոնց հիման վրա ձևավորվեց ԵԱՏՄ-ն, չեն իրագործվում
Հաջիևը Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող ԱՄՆ կոնգրեսականներին մեղադրել է կողմնակալության համար
Պուտինի վերջին այցը Բաքու փոխել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի տրամաբանությունը
Ադրբեջանցի պատգամավորները Բայրամովին խնդրել են խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ ՄԶԳ նախագծերը
Փաշինյան-Տրյուդո. ո՞ւմ քայլերն է ակնկալում Կանադան խաղաղության առաջընթացի համար
Հեզբոլլահը հարվածել է իսրայելական Սախնինում գտնվող ռազմական համալիրին
Վարչապետը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին
ԱՄՆ-ը պետք է վերանայի իր դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում. Քուրթուլմուշ
«Բազմաղբյուրի» ջրատարը վնասվել է․ Էջմիածնում և մի շարք գյուղերում ժամանակավորապես ջուր չի լինի
19:45
Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի նախաձեռնություններ կան. Արաղչի
Խաշթառակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած
Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ
Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Բեյրութում «Հեզբոլլահի» թիրախներին
ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր
Ղազախստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվե կլինի

Միակ երկիրը, որ կարող է դեմ լինել ՄԱԿ նման բանաձևի, Ռուսաստանն է

Նախօրեին տասնյակ հասարակական կազմակերպություններ կառավարությունից պահանջեցին անհապաղ դիմել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ քննարկելու 2020 թվականի աշնանը Արցախում սանձազերծած պատերազմից ի վեր տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև՝ ընթացք տա այլ պետությունների կողմից ներկայացված անվտանգության ապահովման հետ կապված առաջարկներին:

«Նման գործելաոճը բխում է քաղաքացու անվտանգությունն ապահովելու Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունից, հակառակ պարագայում վերջինս պատասխանատու է պետականությանը սպառնացող հետևանքների համար»,-նշված է հայտարարության մեջ:

«Ազատ քաղաքացի» ՀԿ-ն նույնպես միացել է այս պահանջին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ ՄԱԿ դիմելու ընթացակարգը սերտորեն կապված է ԵԱՀԿ զորքեր տեղակայելու առաջարկի հետ, և առանց ՄԱԿ մանդատի՝ ռազմական նման ներկայություն չի կարող տեղի ունենալ։

«ԵԱՀԿ-ն ունի նման մանդատ դիտորդներ տեղակայելու, բայց Արցախում շփման գծի երկայնքով, մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի տարածվում այդ մանդատը, այսինքն՝ ՄԱԿ ԱԽ դիմելու անհրաժեշտություն ամեն դեպքում կա։ Եվ խոսքը ոչ միայն զորքերի մասին է, այլ նաև Անվտանգության խորհրդի բանաձևի կարևորության, որով պետք է դատապարտվի Ադրբեջանի ագրեսիան և պահանջվի անմիջապես զորքերի հետ քաշում և  նաև գերիների ազատ արձակում։ Այնպես որ այդ ակտուալությունը մնում է և գերիներ վերցնելու ֆոնին էլ ավելի ակտուալ է դառնում»,-ասաց Խուրշուդյանը։

Անդրադառնալով Փաշինյանի առաջարկին՝ հայ-ադրբեջանական սահմանին՝ Սոթքից Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել՝ ռուսական կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության երկրների, իսկ երկու կողմերի ստորաբաժանումները հետ քաշել, Խուրշուդյանը նշեց, որ Փաշինյանի արած առաջարկը փոխկապակցված է, այսինքն՝ ՄԱԿ պետք է դիմել, որպեսզի նաև ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևի ֆոնի վրա լինի ԵԱՀԿ գործողությունները, որ ապահովեն գործողությունները մանդատով. «Իսկ եթե ՄԱԿ ԱԽ-ն նման մանդատ չտա, ուրեմն Հայաստանը ստիպված կլինի առանձին երկրների դիմել նման աջակցության խնդրանքով։ Չնայած ես կարծում եմ, որ միակ երկիրը, որ կարող է դեմ լինել ՄԱԿ նման բանաձևի, Ռուսաստանն է լինելու, իսկ եթե Ռուսաստանը բացահայտ ցույց տա, որ ինքը դեմ է սահմանի խաղաղությանը և կայունությանը, ապա դա ոչ միայն ճնշումներ կբերի Ռուսաստանի վրա, այլ որ ավելի կարևոր է՝ Հայաստանի համար խզել բարեկամության վերաբերյալ պայմանագիրը Ռուսաստանի հետ, էլ չեմ խոսում այն մասին, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու բոլոր հիմքերը կստեղծվեն, քանի որ ակնհայտորեն Ռուսաստանը դիրքավորվում է որպես Հայաստանի թշնամի։ Բայց ես կարծում եմ՝ դրան չի հասնի, և Ռուսաստանը վետտո չի դնի, այլ հարց  է, որ ամեն կերպ կփորձի բանաձևն այնպիսի տեսքի բերել, որը մինիմալ վնասներ կհասցնի Ադրբեջանին, բայց չպետք է մոռանանք, որ այնտեղ կան երկրներ, որոնք առաջնորդվում են տարածաշրջանային խաղաղության շահերով։ Կարծում եմ, որ ամեն դեպքում մենք ՄԱԿ ԱԽ-ում շահեկան բանաձև կարող ենք ստանալ»,-հավելեց նա։

Այս պահանջին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն նույնպես միացել է։ ՀԿ նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ՄԱԿ դիմելը ուշացած է համարում, բայց լիարժեք դեռևս այդ հնարավորությունները չեն սպառվել. «Մենք ականատես ենք լինում, երբ տարբեր քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ արձանագրում են, որ լիարժեք վերաբերմունք չեն ստանում ՀԱՊԿ-ից։ Ստեղծված իրավիճակում կա անհրաժեշտություն, որ մենք օգտվենք բոլոր այն հնարավորություններից, որ ինստիտուցիոնալ առումով ունի մեր երկիրը և այս պարագայում քաղհասարակության դիրքորոշումը համարում եմ արդարացված»,-ասաց Դուլգարյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչ վարչապետը իր տարբերակում նշեց, այս հայտարարությունը դրան չի վնասում, այսինքն՝ այն ամբողջ գործիքակազմը, որ ունի ՀՀ-ն այս պահի դրությամբ, պետք է փորձի կիրառել։

Իսկ թե ինչու մինչև հիմա Հայաստանը չի դիմել ՄԱԿ, Դուլգարյանի դիտարկմամբ՝ բոլորի համար ակնհայտ է, որ այս պարագայում փորձում են մնալ ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում՝ հաշվի առնելով ռուսական կողմի արձագանքը, բայց այս պարագայում մտածել, թե այս կամ այն կառույցին դիմելիս ով ինչ կմտածի, սխալ է։ «Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ ՀՀ-ն պետք է կիրառի իր ամբողջ գործիքակազմը, որն ունի միջազգայնորեն իրեն վերապահված և չօգտվել դրանից՝  նշանակում է, որ մենք վաղը կարող ենք ավելի վատ վիճասկում հայտնվել,  և երաշխիքներ չունենք, որ այդպես չի լինի»,-հավելեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում