Հնդկաստանում գրանցվել է վերջին 45 օրում քովիդով հիվանդացության դեպքերի նվազագույն աճը։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի 29-ին վարակման 173,7 հազար դեպք է գրանցվել։
Երկրում մինչ օրս վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 27․7 մլն-ը, ապաքինվել է ավելի քան 25․1մլն մարդ, մահացել՝ մոտ 322 հազարը։ Երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքը թուլանում է։ Իրադրությունը սկսել էր վատանալ ապրիլից։