Sunday, 01 10 2023
Հայաստանի հիվանդանոցներում բուժվում է ԼՂ-ից տեղահանված 363 բուժառու
Հոկտեմբերի տոնական օրերը
Փրկարարները Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում աղոթք են բարձրացրել
Ինչպե՞ս Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, միջազգային հետախուզման մեջ գտնվող Արայիկ Հարությունյանին հաջողվեց Հայաստան հասնել…
ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ
Մարուքյանը հակադարձել է Արցախից բռնի տեղահանվողներին փախստական չհամարող փորձագետին
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա օգնություն կուղարկի ՀՀ
Սամվել Շահրամանյանը կմնա Արցախում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցային նոր մեկնակետը լինելու է առանց Ռուսաստան
Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան
Այն, ինչ արեց Ռուսաստանն Արցախում, հայ ժողովրդից ու Հայաստանից վրեժ էր. Գիշատիչ Ալիևն էլ օգտվեց
Հայի ճակատագիրը աշխարհի խղճի վրա է
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով
Ստեփանակերտից Երևան են հասել Արցախի կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, զենքը վայր դրած զինվորականները
21:00
Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
20:45
Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի կուսակցությունը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդ շրջանների վրա
Իրանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար
Գյումրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
Գիշերը ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան
19:30
Շոլցը քննադատել է ԵՄ քաղաքականությունը
Հույզերը առաջ են բերում վարք, որն էլ հանգեցնում է հակառակորդի նպատակի իրականացմանը
Այդ հարցը վճռելու է ուժը
Հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը. Գարեգին Բ
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
18:15
Ֆրանսիայի ԱԺ-ում կասեցվել է Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամակամ խմբի գործունեությունը
Պատմությունն ու ժամանակը ցույց կտան՝ ինչպես կորցրեցինք Արցախը. հիմա կարևորը՝ ինչ անել
17:59
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Արմեն Գրիգորյանը մեկնել է Իրան

Պատահականությո՞ւն. Արցախի դեմ պատերազմի մեկնարկային սխեմայի կրկնություն

Հայ-ադրբեջանական լարվածության աճը զուգորդվում է միջազգային ասպարեզում մեկ այլ թեժ թեմայի՝ Բելառուսի երկնքում  Ryanair ընկերության օդանավի շրջադարձի, Մինսկում ըստ էության պարտադրված վայրէջքի և ուղևորների շարքում Next Telegram-ի հիմնադիր Պրոտասևիչի ձերբակալության պատմության հետ: Այդ աննախադեպ իրողությունն առաջացրել է Բելառուսի և մասնավորապես դրա նախագահ Լուկաշենկոյի դեմ Արևմուտքի քաղաքական վրդովմունքի մեծ ալիք, ըստ էության քաղավիացիայից «կտրվել» է Բելառուսի օդը, այսպես ասած օդը փակել են «դրսից», Լուկաշենկոյին սպառնում են նոր պատժամիջոցներ, նա էլ իր հերթին սպառնում է Եվրոպայի կենտրոնում պատերազմով: Բելառուսի շուրջ իրադրության վերստին գերլարումը բավականին տխուր խորհրդանշականություն ունի հայ-ադրբեջանական լարման աճին զուգահեռ, եթե հիշենք այն, որ 2020 թվականի սեպտեմբերի վերջին Արցախի դեմ թուրք-ահաբեկչական սանձազերծված պատերազմը ևս զուգորդվում էր միջազգային ասպարեզում Բելառուսի խնդրի գերլարումով՝ այդ ժամանակ նախագահի ընտրության առիթով:

Պատահակա՞ն է ներկայիս զուգադիպումը կամ համընկնումը, որ դարձյալ հայ-ադրբեջանական լարվածության աճ է՝ իհարկե Արցախի դեմ պատերազմի իրողության հետ անհամեմատելի, և դարձյալ այն զուգորդվում է միջազգային ասպարեզում Բելառուսի խնդրի էական սրացումով: Ի դեպ, այստեղ ուշադրության է արժանի այն, որ խոսքը ըստ էության Ռուսաստանի համար երկու առանձնահատուկ ցավագին կամ զգայուն կետերի մասին է, երկու գոտիների, որտեղ գոնե առայժմ Ռուսաստանն այսպես ասած իրեն համարում է դրության լիարժեք տեր՝ Բելառուս և Հայաստան: Այդ հանգամանքը առավել է սրում հարցը, թե արդյո՞ք պատահականություն է ամիսներ առաջ իրավիճակի հետ ներկայիս զուգորդումը՝ լարվածություն հայ-ադրբեջանական տիրույթում, և լարում Բելառուսի շուրջ: Այս իրողությունը համենայն դեպս պետք է տա խորքային դիտարկումների առիթ, քանի որ խորհրդանշական զուգադիպության ներքո կարող է լինել նաև ուղղակի առարկայական քաղաքական հատկանշականություն, այն իմաստով, որ միջազգային քաղաքական գործընթացները ամիսներ անց վերստին համաժամանակ լարվածության նկատելի և տագնապալի ալիքով կենտրոնացել են Ռուսաստանի համար գերզգայուն երկու կետերի ուղղությամբ, որտեղ բավականին շոշափելի է նաև իրավիճակի այսպես ասած «մթնոլորտային ճնշումը» հենց Ռուսաստանի վրա, որտեղ, ինչպես ռուսներն են ասում՝ «անտառը հատում են, թռնում են տաշեղները»: Ինչպես ճիշտ ժամանակին ու ձևով թռնել, բայց ոչ թե իբրև տաշեց, այլ թռնել «դարձ ի շրջան» պտտվող գնացքից, վերստին հարց է կանգնած հայկական պետականության և քաղաքական ու քաղաքակրթական մտքի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում