Հեֆեյում Պլազմայի ֆիզիկայի ինստիտուտի չինացի գիտնականները տոկամակում՝ ջերմամիջուկային սինթեզի ռեակտորում պլազմայի ջերմությունը պահելու առումով ռեկորդ են սահմանել։ Սարքավորումը երբեմն անվանում են «արհեստական արև»:
Ըստ «Սինհուա» լրատվական գործակալության՝ նրանց հաջողվել է այն պահել 120 միլիոն աստիճան ջերմաստիճանում 101 վայրկյան: