Ֆրանսիական Նանտում ոստիկանության աշխատակցի վրա հարձակված անձը մահացել է: Այս մասին հայտնում է Parisien-ը: Նա մահացել է ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում ստացած վնասվածքներից:
BFM TV-ը հայտնում է, որ հանցագործը տառապել է հոգեկան ուժեղ խանգարմամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանցագործը ձերբակալվել է: Ձերբակալության ընթացքում նա լուրջ վնասվածքներ էր ստացել: Նրա առողջական վիճակը գնահատվել էր ծանր:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը առավոտյան Նանտում անհայտ անձը դանակով հարձակվել էր ոստիկանության աշխատակցի վրա: Տուժածը լուրջ վնասվածքներ էր ստացել:
Միջադեպը տեղի էր ունեցել ոստիկանական բաժանմունքում: Հարձակումից հետո չարագործը վերցրել էր տուժածի ատրճանակը և թաքնվել: Ոստիկանությունը զգուշացրել էր հնարավոր վտանգի մասին: Այս պահի դրությամբ հայտնի չէ հանցագործության դրդապատճառը: