Դատախազների միջազգային խումբը սկսելու է Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի գործը: Այս մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն` РАР գործակալությանը տված հարցազրույցում:
Լեհաստանը քրեական գործ է հարուցել ինքնաթիռի վայրէջքի փաստով ու այն հիմնավորմամբ, որ այն պատկանում է Լեհաստանում գրանցված` Ryanair-ի քույր ընկերությանը:
«Դատախազների խմբի մեջ են մտնելու այն պետությունների դատախազները, որոնց քաղաքացիները եղել են ինքնաթիռի ուղևորները և որոնք ճամփորդություն էին նախաձեռնել դեպի Վիլնյուս»,- ասել է Ռաուն: