Tuesday, 26 09 2023
ԱՄՆ-ն ակտիվորեն դիտարկում է ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակ
ԼՂ-ից ժամանող յուրաքանչյուր մարդ պետք է վստահ լինի, որ կունենա կեցության անհրաժեշտ պայմաններ. Տիգրան Խաչատրյան
Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 2500 անձի ապահովել է կեցավայրով
ԼՂ-ում սեպտեմբերի 25-ի որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի
ԼՂ-ում ծավալած ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական բանակը շուրջ 200 զոհ է տվել
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
Բայդենի նամակը կարևոր մեսիջներ է պարունակում, այս շանսը չպետք է բաց թողնել
16:45
ԵՄ-ն 5 միլիոն եվրո է հատկացնում փախստականների հումանիտար կարիքների ապահովման համար
Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
ԱՄՆ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար
Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են այս ընտանիքները. Փաուերը՝ Կոռնիձորում
Ուղիղ. Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
16:15
ԼՂ-ում ապրող հայերը բոլոր իրավունքներն ունեն՝ շարունակելու անվտանգ ապրել իրենց հինավուրց հայրենիքում. կոնգրեսական Քրիս Սմիթն օրինագիծ է ներկայացրել
Էրդողանի հայտարարությունը. չկորցնել զգոնությունն ու սթափությունը
Լուրերի արտակարգ թողարկում 16։00
ԼՂ-ից Հայաստանի Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել արդեն պայթյունից տուժած 13 քաղաքացի
Կարևոր է, որ միջազգային դիտորդները հասնեն ու աջակցություն ցուցաբերեն ԼՂ ժողովրդին հենց տեղում. Փաուեր
ԼՂ-ից դեպի Հայաստան ուղևորված որոշ ընտանիքներ ճանապարհի խցանման պատճառով վերադարձել են
Դ․ Սարգսյանը և Ց․ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում
Ուղիղ․ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերի մամուլի ասուլիսը Կոռնիձորում
Հայաստանից ԼՂ են ուղևորվել շտապօգնության մեքենաներ
Լուրերի արտակարգ թողարկում 15։00
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 26, 2023
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 26, 2023
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 7 տուժած քաղաքացու վիճակը ծանր է․ նրանք Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում են
Մենք հպատակ չէինք, բայց ռուսը փակեց Արցախի պատմության էջը
«Ակնկալում ենք, որ Հայաստանը ուժեղ կամք կդրսևորի». Էրդողան
Մոսկվան կկանգնի դիլեմայի առաջ, կփորձի պահել Ղարաբաղի բնակչության մի մասին
«Ղարաբաղի հարցով ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ». Պեսկով
Կամ Երևան կգնանք, կամ ՌԴ. տեղահանված արցախցի տարեց կինը վերջին օրերը սարսափով է հիշում

Իրավական առումով վիճելի որոշում. ինչպե՞ս է որոշվել, որ ռուս սահմանապահները պետք է կանգնեն Իրանի հետ սահմանից մինչև Տեղ գյուղ

Հայաստանի կառավարությունը որոշել է հարավարևելյան սահմանների ամրապնդման նպատակահարմարությունից ելնելով՝ Կապան, Մեղրի, Տեղ համայնքների կողմից կառավարությանը տրված մի շարք հողամասեր փոխանցել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության՝ ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը։

Հողամասերը կտրամադրվեն ռուսական ուժերին անհատույց օգտագործման իրավունքով։ Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 27-ի կառավարության հերթական նիստում։

«2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ամրացնել ՀՀ հարավարևելյան սահմանները, որի նպատակով էլ առանձնացվել են համապատասխան հողամասեր»,- նշված է կառավարության հիմնավորումներում։

«Իրազկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կառավարության այս որոշումը իրավական առումով չափազանց վիճելի որոշում է.«Հայաստանի և Ռուսաստանի միջև 1992 թվականի սահմանապահների տեղակայման վերաբերյալ պայմանագիրը ենթադրում է, որ ռուս սահմանապահների մանդատի մեջ մտնում է միայն Թուրքիայի և Իրանի սահմանների պաշտպանությունը։ Մեղրի, Կապան, Տեղ գծով սահմանը Ադրբեջանի հետ սահմանն է և դրա պաշտպանությունը մեր զինված ուժերի գործառույթն է։ Սա մեկ, հաջորդ խնդիրն այն է, թե ինչպե՞ս է որոշվել, որ ռուս սահմանապահները պետք է կանգնեն Իրանի հետ սահմանից մինչև Տեղ գյուղ»,-ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ այս ամենը իրեն հիմք է տալիս կարծելու, որ հենց այդ հանգամանքով էր պայմանավորված և նախապես պլանավորված, որ Տեղ գյուղից ավելի հյուսիս ադրբեջանցիները պետք է առաջ գային։ «Տեղ գյուղից դեպի հյուսիս արդեն Լաչին միջանցքն է, ապա սկսվում է Խոզնավարը, Սև լիճը։ Այստեղ հստակ կապ կա։ Ամեն ինչ արդեն շատ ակնհայտ է։ Երբ դեկտեմբերին ստորագրվեց գաղտնի համաձայնությունը, որը մինչև այսօր բոլորը հերքում են, բայց բոլորը գիտեն, որ այդ համաձայնությունը կա և ըստ որի Հայաստանի զորքերը նաև Կուբաթլուի ուղղությամբ պետք է հետ գային։ Հենց դրա սահմաններում էլ որոշվել է, որ ռուս սահմանապահները այդ հատվածում պետք է դիրքեր ունենան։ Բայց նորից եմ ասում՝ ինչու հենց այնտեղ։ Ես խորին վստահություն ունեմ, որ Ադրբեջանի առաջ գալը Ռուսաստանի պատվերով է։ Դա ակնհայտ է ու արդեն պարզ էր, որ դեռ այն ժամանակ էր որոշված այս ամենը։ Ենթադրում եմ, որ ռուս սահմանապահները  սկզբում չեն համաձայնել սահմանի ամբողջ երկայնքով կանգնել, որպեսզի հիմա Ադրբեջանը առաջ գալու հնարավորություն ունենար և հիմա իրենք նման քայլ անեին»,-ասաց Իոաննիսյանը՝ կրկին հավելելով, որ իրավական առումով կառավարության որոշումը վիճելի է և խիստ անհասկանալի, քանի որ պարզ չէ, թե ո՞րն է ռուս սահմանապահների մանդատը, ի՞նչ պարտականություններ ունեն նրանք սահմանային այդ հատվածում և ինչի՞ համար իրենք պետք է այդտեղ տեղակայվեն։

Անդրադառնալով կառավարության որոշման հիմնավորմանը, ըստ որի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ամրացնել ՀՀ հարավարևելյան սահմանները, որի նպատակով էլ առանձնացվել են համապատասխան հողամասեր, Իոաննիսյանը  նկատեց, որ դա սուտ է, քանի որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Կուբաթլուի և Զանգելանի շրջաններում հայկական զորքերը չպետք է տեղաշարժվեին, որևէ խոսք չկա այդ համաձայնագրում Կուբաթլուի և Զանգելանի մասին.«Դա նոյեմբերի 9-ի համաձայնագրով չէր նախատեսվում։ Դա դեկտեմբերի գաղտնի պայմանագրով է եղել։ Բայց կրկնում եմ, պետք է հստակեցնել, թե որն է ռուս սահմանապահների մանդատը Սյունիքում, որտե՞ղ է դա գրված, 92 թվականի պես պետք է դրա համար լինի միջպետական պայմանագիր։ Իսկ միջպետական պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին, գործում է առ այսօր և որևէ բան առ այսօր չի փոփոխվել։ Իսկ այդ պայմանագիրը վերաբերում է բացառապես Իրանի և Թուրքիայի հետ սահմանին։ Իսկ սահմանային այդ հատվածում Ադրբեջանն է»,-ասաց Իոաննիսյանը։

Մեր դիտարկմանը՝  կառավարության ենթակայության տակ գտնվող այդ հողամասերը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության՝ ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը փոխանցելուց հետո ռուսական կողմը ինչ  լիազորություններ ունի դրանց նկատմամբ, Իոաննիսյանը պատասխանեց, որ ոչ մի լիազորություն, քանի որ դրա վերաբերյալ որևէ միջազգային պայմանագիր չկա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում