Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Երեք նախագահներն էլ փորձում են օգտագործել Վազգեն Սարգսյանի անունը նախընտրական քարոզչության համար

«Քանի որ Վազգեն Սարգսյանի ավանդը հայոց պետականության կայացման գործում, բանակի շինարարության գործում մեծ է եղել և իր մահվանից 22 տարի անց էլ ինքը մնում է  քաղաքական գործոն, այս նախընտրական շրջանում երեք նախագահներն էլ նրան փորձում են օգտագործել նախընտրական քարոզչության համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն»  կուսակցության վարչության անդամ Լևոն Եղիազարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից վերջին շրջանում Վազգեն Սարգսյանի մասին արված հայտարարություններին։

Նշենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն նախօրին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ ՀՀ իշխանությունները սխալ են վարվել, որ Արցախյան հիմնահարցում հույսը դրել էին ժամանակի վրա: «Սերժը չհասկացավ, Քոչարյանը չհասկացավ: Վազգեն Սարգսյանն էլ դա չէր հասկացել, որ ժամանակի վրա հույս դնել չի կարելի: Դա այնքան պարզ բան է, որ ես անգամ սկսել եմ վատ զգալ, որ անընդհատ դրա մասին եմ խոսում»,- ասաց նա: Եվս մեկ անգամ անդրադառնալով նախագահի պաշտոնից իր հրաժարականին, նախագահն ասաց. «Եթե ես չհեռանայի ՀՀ-ում քաղաքացիական պատերազմ էր սկսվելու»: Դիտարկմանը, թե Վազգեն Սարգսյանն ասում էր՝ «եթե ինքը մնար, մենք կգնայինք», Տեր-Պետրոսյանն ասաց. «Հետո՞ ինչ, որ հայտարարեց, ե՞րբ հայտարարեց. իմ հրաժարականից հետո: Հիմա դուք Վազգենի ասածը լուրջ եք ընդունո՞ւմ: Վազգենը հասկացել էր իր սխալը, դրա համար մի արդարացում պիտի գտներ, նա շատ լավ հասկացավ դա: Բա ինչո՞ւ Դեմիրճյանի հետ դաշինք կազմեց և փորձեց Քոչարյանին չեզոքացնել»:

Վերջերս էլ իր հոդվածներից մեկում էր առաջին նախագահը խոսել էր Վազգեն Սարգսյանի մասին՝ նշելով, որ վերջինս հասկացել էր իր սխալը արցախյան խնդրի կարգավորման հարցում, բայց արդեն ուշ էր և Հոկտեմբերի 27-ը խանգարեց դրան։

Եղիազարյանը պնդում է՝ այս փուլում առաջին նախագահի կողմից Վազգեն Սարգսյանին ինչ-ինչ քայլեր, արարքներ վերագրելը բացառապես նախընտրական  նպատակով է, ինչպես նաև սեփական սխալները արդարացնելու.«Նախագահներից մեկը Վազգենի անունը օգտագործում է իր հեռացումը արդարացնելու համար, մյուսը՝ մշտապես, բոլոր ընտրություններին Վազգենի կերպարը օգտագործել է իր քարոզարշավներում, իսկ երրորդը 22 տարի Վազգենի շիրիմին  չի այցելել, բայց մեկ էլ մի քանի օր առաջ գնում և խոնարհվում է»,-ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ Վազգեն Սարգսյանը այն կերպարը չէր, որը կարող էր քաղաքացիական պատերազմ հրահրել։ «7 տարվա մեջ գոնե երեք նման դեպք ինքը կանխել է․ Առաջինը 1990 թվականին իր շնորհիվ էր, որ ՀԱԲԸ զինաթափվեց, երբ իսկապես կար քաղաքացիական պատերազմի, կամ քաղաքացիական բախումների վտանգ։ 1995 թվականին ինքը Վանո Սիրադեղյանի հետ կարողացավ մեկուսացնել դաշնակցության տեռորը, որով նախապատրաստել էին սպանություններ Հայաստանում։ 1996 թվականի հետընտրական զարգացումների ժամանակ հենց  Վազգեն Սարգսյանի շնորհիվ էր, որ քաղաքացիական պատերազմ չեղավ։ Վազգեն Սարգսյանը իր երկիրը, իր հայրենիքը այնքան էր սիրում և այնքան պատասխանատու էր, որ երբեք չէր գնա քաղաքացիական պատերազմի։ Ինքը խոստովանել է, որ եթե Տեր-Պետրոսյանը իրեն աշխատանքից ազատեր, ապա ինքը կգնար իր ծննդավայր՝ Դավալու, և կապրեր իր կյանքով»,-ասաց Եղիազարյանը՝ ավելացնելով, որ թյուր են նաև Տեր-Պետրոսյանի այն պնդումները, թե  Վազգեն Սարգսյանը մոլորված էր։ «Դա բացարձակ սուտ է։ Որպեսզի Վազգեն Սարգսյանը մոլորվեր, դրա համար հարկավոր էր, որ իրենից ավելի ուժեղ կերպար հայտնվեր, նա լիներ այդ ուժեղ կերպարի ազդեցության տակ։ Իսկ այդպիսին այդ ժամանակահատվածում չկար։ Պարզապես Վազգենը  նոր էր հաղթանակ կերտել, նրանում ինքն ու իր ընկերները մեծ ավանդ ունեին և ինքը մտածում էր իր ձևով։ Ես տեղյակ եմ, որ ինքը Տեր-Պետրոսյանից մի քանի անգամ ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա խոսել բանակի հրամանատարների հետ, որոնց համար շատ դժվար էր այդ պահին խոսել հողերի վերադարձի մասին։  Թե չէ Վազգենը չէր կարող մոլորվել։ Նա ամենաճակատագրական պահերին իրեն պահել է խիստ սառնասիրտ, պետականամետ։ Հիմա, երբ Վազգեն Սարգսյանը չկա և չի կարող երեք նախագահներին էլ պատասխանել, նրանք առիթից օգտվում են և ինչ ասես կարող են վերագրել Վազգեն Սարգսյանին»,-ասաց Եղիազարյանը։

Մեր դիտարկմանը՝ ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ Վազգեն Սարգսյանի անունը օգտագործվում է նախընտրական  նպատակներով, մեր զրուցակիցը պատասխանեց.«Քանի որ Վազգեն Սարգսյանը իր մահից հետո էլ է քաղաքական դերակատար, քաղաքական գործոն, դրա համար էլ օգտագործում են»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում