Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականի մասին։
Ուշագրավ է, որ Արա Այվազյանի հրաժարականին նախորդեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ սահմանային լարվածության հաղթահարման առաջարկը։Հիշեցնենք, որ Փաշինյանն առաջարկել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը հետ քաշեն իրենց զինուժը սահմանից, հավասարաչափ՝ 2 կմ հեռու, իսկ այդ գոտում տեղակայվում են Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդներ, որոնք դիտարկում են նախ կողմերի հետքաշման պայմանավորվածության հետագա պահպանումը, իսկ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում էլ քննարկվում է դեմարկացիայի խնդիրը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՔԱՎԳ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ: