Friday, 04 10 2024
Հաջիևը կրկնել է Ալիևի խոսքերը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը նույնիսկ Ռուսաստանում մեծ անակնկալ չեն համարի
Փարսյանի եղբորը ձերբակալել են. «Հրապարակ»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»
Փաշինյանն ու Մակրոնը գտե՞լ են ճեղքումը
Ձեր հաղթանակները ոգևորիչ են. Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին
00:50
ԵՄ-ն ևս 30 միլիոն եվրո է հատկացրել Լիբանանին մարդասիրական օգնության համար
Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության հարցեր
Պապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է Ալմաթիում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությունը
Խորհրդարանում Արսեն Թորոսյանը Ջոշուա Ռասսելի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր
Սարի թաղի բլուրը մաքրվել է աղբից
00:00
Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ
Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ամբողջովին ոչնչացնել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքները
23:52
Իրանը Կատարի միջոցով ուղերձ է հղել ԱՄՆ-ին
Թալին-Լանջիկ հատվածում նախատեսված է կառուցել ավելի քան 7000 խմ գաբիոնային պատ
Ջենիֆեր Բեչըսը Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանն անդրադարձել է կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ կառավարության ռազմավարությանը
«Հըզբոլլահ»-ը մեկ օրում 28 ռազմական գործողություն է իրականացրել իսրայելական բանակի դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ
Երթևեկության նոր կարգավորում՝ Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում
23:26
Բորիս Ջոնսոնը պատմել է Նեթանյահուի հետ հանդիպումից հետո գաղտնալսող սարքի հայտնաբերման մասին
Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական է հրավիրվել 24 ֆուտբոլիստ
Վարչապետ Փաշինյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված հայկական տաղավար
Լեհ ականավոր գործիչները հանդես են եկել հաջակցություն եվրաքվեի
23:00
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց մեկնարկային խաղում
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքները

Մեծ մասը ընտրություններին մասնակցում է ոչ թե իշխանություն վերցնելու, այլ ռուսներին դուր գալու համար. որևէ մեկը կույս չի մնալու

Հայաստանում ընտրական գործընթացները թափ են հավաքում: Արդեն պարզ դարձավ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 27 կուսակցություն ու դաշինք: Այս ֆոնին հետաքրքիր է իմանալ, թե ինչ դիրքորոշում ունեն ընտրական գործընթացների, մասնակից ուժերի մասին մարդիկ, որոնք չունեն ընտրելու իրավունք: Խոսքը վերջին պատերազմից հետո Հայաստանում հանգրվանած արցախցիների մասին է, որոնք կորցրել են իրենց հայրենիքը: Արդյոք իրենք ունե՞ն նախընտրած քաղաքական ուժ կամ գործիչ, ում սիրով ձայն կտային, եթե այդպիսի հնարավորություն ունենային:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը նշեց, որ պետք է լինի մեկը, ով կկարողանա Ալիևին սաստել, որը գնալով լկտիացել է. «Ես միայն Ռոբերտ Քոչարյանին եմ տեսնում, քանի որ նա ունի փորձ, կարող է եղած խնդիրներին լուծումներ տալ»:

Դիտարկմանը, թե ինքը տեղյա՞կ է Քոչարյանի նկատմամբ Հայաստանում առկա հսկայական բացասական վերաբերմունքի մասին, որ հասարակությունը նրան չի ներում «Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի համար, Արծվիկ Մինասյանն ասաց. «Եթե մարդը չաշխատի, սխալ էլ չի ունենա: Բայց ապացուցվե՞լ է, որ ինքն է արել Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը: Եթե էդպիսի բան է եղել, ինչու դատարանը իրեն մեղավոր չի ճանաչել: Ո՞վ է ճնշել դատարանին, որ Քոչարյանի օգտին աշխատի»:

Իսկ ահա «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությանն նախաձեռնող խմբի անդամ Լևոն Հայրյանը բոլորովին այլ կարծիքի է. «Ես չեմ կարող բոլորի անունից խոսել, ամեն մեկը մի ուժի համակրում է, և ես չեմ կարող ասել անգամ, որ գերակշռող մասը այս կամ այն ուժի կողմնակիցն է: Պարզ է, որ մաֆիոզներն անցնելու են Քոչարյանի կողմը, բայ ժողովրդական ուժեր էլ կան, որոնք Նիկոլի տերմինալոգիայուվ ասած, հներին չեն ընդունում: Այսինքն միասեռ բոլորը մեկին չեն համակրում ու դա միայն հադրութցիները չեն, այլ ամբողջ Արցախը: Շատ ուժերի համակիրներ կան, բայց հին ռեժիմի ներկայացուցիչները գուցե մի քիչ ուժեղ լինեն, որովհետև իրենց մոտ փողը շատ է, կարող են դա օգտագործել»,-ասաց նա:

Հարցին, թե խոսքը ընտրակաշառք բաժանելու մասի՞ն է, Հայրյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, այս ընտրություններին քաղաքական ուժերից որևէ մեկը կույս չի մնալու, բոլորն էլ այդ կեղտոտ ռեսուրսներից օգտվելու են: Նույնիսկ ցուցակներին նայելով էլ կարելի է հասկանալ, որ դա այդպես է»:

Նա կարծիք հայտնեց, որ ընտրություններին մասնակցողների մեծ մասը ցավոք սրտի մասնակցում է ոչ թե իշխանություն վերցնելու, այլ ռուսներին դուր գալու համար. «Հայ քաղաքական միտքը այդպես էլ չի ուզում ազատվել ռուսական ազդեցությունից, ինչը մեր դժբախտության աղբյուրն է: Եթե ուրիշի ազդեցությունից չեն ազատվում, չեն կարող ինքնուրույն, անկախ քաղաքականություն վարել: Նախընտրելի կլիներ, որ անկախականներն ավելի շատ լինեին, բայց ցավոք սրտի, այդպես չէ: Այսօր գործող ուժերի մեծ մասը իր քայլերը չի հաշվարկում առանց Ռուսաստանի»:

Լևոն Հայրյանի խոսքով, մենք երկու քաղաքական գործիչ ենք ունեցել 20-րդ դարում՝ Արամ Մանուկյան և Իգոր Մուրադյան, որոնք կարողացել են ռուսների հետ համագործակցել, բայց առաջնային են թողել հայկական շահը. «Եթե նայեք, ռուսական կրեատուրան ամեն կերպ արգելակում էր, որ այդ մարդկանց անունները Հայաստանում հնչի: Այսօր մենք մեր հին անցյալի քաղաքական գործիչներից ում անունն ասես տալիս ենք, բայց Արամի անունը վախվխելով ենք տալիս: Մենք Արամի մեծության գործիչ չենք ունեցել և դեռ երկար ժամանակ չենք ունենալու:  Նույնը կարելի է ասել Իգոր Մուրադյանի մասին: Այս երկուսն իրենց գործունեության առանցքում դրել էին հայության շահը, Հայաստանի պետությունը, ինչը ռուսներին երբեք դուր չի եկել: Ու քանի որ հիմա մեր ամեն ինչը ռուսական կալպակի տակ է, այդ երկուսի անունն էլ աշխատում են մոռացնել տալ»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում