Sunday, 01 10 2023
Հայաստանի հիվանդանոցներում բուժվում է ԼՂ-ից տեղահանված 363 բուժառու
Հոկտեմբերի տոնական օրերը
Փրկարարները Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում աղոթք են բարձրացրել
Ինչպե՞ս Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, միջազգային հետախուզման մեջ գտնվող Արայիկ Հարությունյանին հաջողվեց Հայաստան հասնել…
ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ
Մարուքյանը հակադարձել է Արցախից բռնի տեղահանվողներին փախստական չհամարող փորձագետին
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա օգնություն կուղարկի ՀՀ
Սամվել Շահրամանյանը կմնա Արցախում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցային նոր մեկնակետը լինելու է առանց Ռուսաստան
Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան
Այն, ինչ արեց Ռուսաստանն Արցախում, հայ ժողովրդից ու Հայաստանից վրեժ էր. Գիշատիչ Ալիևն էլ օգտվեց
Հայի ճակատագիրը աշխարհի խղճի վրա է
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով
Ստեփանակերտից Երևան են հասել Արցախի կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, զենքը վայր դրած զինվորականները
21:00
Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
20:45
Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի կուսակցությունը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդ շրջանների վրա
Իրանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար
Գյումրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
Գիշերը ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան
19:30
Շոլցը քննադատել է ԵՄ քաղաքականությունը
Հույզերը առաջ են բերում վարք, որն էլ հանգեցնում է հակառակորդի նպատակի իրականացմանը
Այդ հարցը վճռելու է ուժը
Հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը. Գարեգին Բ
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
18:15
Ֆրանսիայի ԱԺ-ում կասեցվել է Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամակամ խմբի գործունեությունը
Պատմությունն ու ժամանակը ցույց կտան՝ ինչպես կորցրեցինք Արցախը. հիմա կարևորը՝ ինչ անել
17:59
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Արմեն Գրիգորյանը մեկնել է Իրան

Ոչ թե ճիշտ էր հենց սկզբից դիմել ՄԱԿ-ի ԱԽ, այլ անհրաժեշտ էր. ընդ որում, դա պետք է արվեր նախքան ՀԱՊԿ-ին դիմելը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը

 Օրերս խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը խոսեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու մասին: Արդյոք ճիշտ չէր Սյունիքում և Գեղարքունիքում իրավիճակը լարվելու հենց առաջին պահից դիմել ՄԱԿ-ի ԱԽ: Դա ի՞նչ ընթացակարգ է իրենից ենթադրում:

Ճիշտ էր առնվազն միջազգային տեսանկյունից ՄԱԿ-ին դիմելը, քանի որ դա առնվազն ինչ-որ լուծման հնարավորություն է ստեղծում և որոշակի պահանջների մեկնարկման ապացույց է հանդիսանում: Ոչ թե ճիշտ էր հենց սկզբից դիմել ՄԱԿ-ի ԱԽ, այլ անհրաժեշտ էր:  Առնվազն պետք է քննարկվեր այդ հարցի շուրջ որոշում ընդունել-չընդունելու հարցը: Երաշխավորված չի, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում որոշակի բանաձև կքննարկվեր, և երաշխավորված չի, որ որոշում կկայացվեր, բայց առնվազն նման հնարավորություն կլիներ: Առնվազն Ֆրանսիան որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, իր պատրաստակամությունը հաստատել էր, դա նշանակում է, որ ոչ թե տեսական, այլ իրատեսական շանսեր ունեինք:

Ընդհանրապես ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերն ինչպիսի՞ ուժ ունեն, որովհետև այս օրերին շատերն են նշում, որ եթե անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդուներ, արդյոք այդ բանաձևերը Ադրբեջանի համար հիմք էր լինելու:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկու տեսակի բանաձևի կարող է ընդունել. Պարտադիր ուժ ունեցող բանաձև և դեկլարատիվ բանաձև: Հատկապես երբ միջազգային խաղաղության ու անվտանգությանը սպառնացող իրավիճակներում, իսկ դա մեր դեպքն է, ԱԽ-ն իրավունք ունի ընդունելու պարտադիր ուժ ունեցող բանաձևեր՝ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի համաձայն: Նման բանաձևի ընդունման դեպքում առնվազն միջազգային պարտավորություններ են առաջանում այդ բանաձևի շրջանակներում: Թե բանաձևն ինչ պահանջ կպարունակի իր մեջ, դրանից կախված կլինեն համապատասխան հետևանքներ: Այն փաստը, որ բանաձև կընդունվեր, ինչը չի երաշխավորում, որ այն կկատարվեր, բայց դա առնվազն ենթադրում է ա) որոշակի զսպվածության հավանականություն, բ) տալիս է լրացուցիչ իրավական հիմքեր պահանջներ ներկայացնելու և դիվանագիտական հարթությունում օգտագործելու համար:

Կարո՞ղ ենք ասել, որ դիմելու առումով ամեն օրը ուշացած է: Եթե հիմա դիմենք ՄԱԿ-ի ԱԽ, ուշացած չի՞ լինի:

Ուշացած է, բայց ուշ չէ դիմելու համար:

Ինչպես եք գնահատում փաստը, որ ՀԱՊԿ-ն իր լիազորությունները որևէ կերպ գործի չդրեց և որևէ քայլ չարեց իր անդամ Հայաստանին աջակցելու համար: Արդյոք դա չէ հիմքը, որ մենք կարող ենք հանգիստ դիմել ՄԱԿ-ի ԱԽ:

Իրականում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը տրամաբանորեն պետք է նախորդի ՀԱՊԿ-ին դիմելուն, որովհետև առաջնային մանդատը հենց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է պատկանում, ոչ թե ՀԱՊԿ-ին: Երկրորդ, Հայաստանը իմ տեղեկություններով ՀԱՊԿ-ին դիմել է ընդամենը իրավիճակի շուրջ խորհրդակցություններ իրականացնելու պահանջով: Դա չի ենթադրում որևէ ռազմական աջակցություն: Հայաստանը ռազմական աջակցության հարցով ՀԱՊԿ-ին չի դիմել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում