Հայաստանը նշում է Առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձը: 103-րդ տարեդարձը ավելի շուտ հենց նշում ենք, քան տոնում, քանի որ երկրում իրապես չկա տոնական տրամադրություն, այն պատճառների հետևանքով, որոնք վերստին թվարկելը թերևս ավելորդ է: Միևնույն ժամանակ, 103-րդ տարեդարձը ցավալիորեն աննախադեպ է, աննախադեպ է իր այժմեականությամբ, իր պատմա-քաղաքական հրամայականությամբ, պատմության կրկնության իր փւլային արդիականությամբ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի և ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Սեդա Սաֆարյանի հետ: