Thursday, 18 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում

Արտակ Ապիտոնյանը հանդիպումներ է ունեցել Ժնևում տեղակայված ՄԱԿ կառույցների և Կարմիր խաչի ղեկավարների հետ

Մայիսի 27-ին Ժնև է այցելել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի, ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Միշել Բաչելետի, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի հետ:

Արտակ Ապիտոնյանը զրուցակիցներին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, ներառյալ՝ հայ գերիների ու հայկական մշակութային ժառանգության խնդիրները: Արտակ Ապիտոնյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է նաև վերջին շրջանում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի իրականացրած ոտնձգությունների վրա, որոնց արդյունքում արդեն արձանագրվել է մարդկային զոհ:

ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են Հայաստանի և Բարձր հանձնակատարի գրասենյակի միջև սերտ համագործակցությունը: Հայկական կողմն ընդգծել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում հազարավոր բռնի տեղահանվածներին անհապաղ աջակցության և իրենց հայրենի օջախներ անվտանգ վերադարձն ապահովելու խնդիրները՝ միջազգային իրավունքի, ինչպես նաև Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի համաձայն: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Արցախ միջազգային կազմակերպությունների անհապաղ և անխոչընդոտ հումանիտար առաքելության իրականացման կարևորությունը՝ մատնանշելով այն վիժեցնելու ուղղությամբ պաշտոնական Բաքվի անընդունելի շահարկումները, որոնց արդեն հրապարակավ անդրադարձել են ՄԱԿ պաշտոնյաները: Զրուցակիցները քննարկել են բռնի տեղահանվածներին աջակցության տրամադրման հնարավորությունները։

ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով Բարձր հանձնակատար Միշել Բաչելետի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի գործունեությանը, մի շարք ոլորտներում, այդ թվում նաև՝ ցեղասպանության հանցագործության կանխարգելման պայքարում ՀՀ նախաձեռնություններին: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, բնիկ հայկական կրոնական և մշակութային ժառանգության խեղաթյուրումն և ոչնչացումը, այդ երկրի հայատյաց քաղաքականությանը, ինչպես նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների ու պատանդների խնդիրը և շնորհակալություն հայտնել Բարձր հանձնակատարի և ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի շարունակական ներգրավվածության համար:

ՀՀ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ համավարակի ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը և շարունակվող ռազմատենչ քաղաքականությունը հանգեցրել են հազարավոր զոհերի, ավերածությունների և տարածաշրջանային անվտանգության լրջագույն մարտահրավերներ առաջացրել: Զրուցակիցները քննարկել են նաև ՄԱԿ Ժնևի գրասենյակի մի շարք ոլորտային մարմիններում ՀՀ գործունեությանը վերաբերող հարցեր:

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ: Կարևորելով Արցախում ու Հայաստանում ԿԽՄԿ ծավալած գործունեությունը՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի արդյունքում գերեվարված անձանց կարգավիճակի, և միջազգային հումանիտար իրավունքրի նորմերի համաձայն նրանց շահերի ու իրավունքների պաշտպանության ու անհապաղ ազատ արձակման ու հայրենադարձման խնդիրները: Հայկական կողմը շեշտել է, որ Ադրբեջանը չի կատարում իր իսկ ստանձնած պարտավորությունները՝ գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց հարցը դարձնելով քաղաքական շահարկումների, ապատեղեկատվության և շանտաժի առարկա: Հայաստանը հետևողական է լինելու Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց նկատմամբ միջազգային իրավունքի կոպիտ խախտումների, այդ թվում՝ սպանությունների, կտտանքների, ներկայումս շարունակվող բռնաճնշումների և շինծու մեղադրանքների դեմ պայքարում՝ դրանք ներկայացնելով միջազգային քաղաքական և իրավական բոլոր համապատասխան ատյաններում: Անդրադարձ է կատարվել զոհվածների մարմինների ու անհետ կորածների որոնումներին առնչվող հարցերին։ Քննարկվել են արցախահայությանը մարդասիրական օգնության տրամադրման խնդիրները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում