Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

ՄԱԿ ԱԽ դիմելու ներքաղաքական ինդիկատորը

Հայաստանը կօգտագործի բոլոր հնարավորությունները, այդ թվում միջազգային հարթակների, որպեսզի լուծի սահմանային խնդիրներն ու գերեվարված հայ զինծառայողների վերադարձի հարցը, անդրադառնալով Գեղարքունիքի ուղղությամբ մայիսի 27-ին տեղի ունեցած միջադեպին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում: Միջազգային հարթակների շարքում ներառվո՞ւմ է ՄԱԿ ԱԽ դիմելու և խնդիրը այդ տիրույթ տեղափոխելու հնարավորությունը: Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է դիտարկել նաև այդ հնարավորությունը, եթե չաշխատի ՀԱՊԿ և հայ-ռուսական փոխօգնության մեխանիզմը: Այդ մեխանիզմը ներկայումս չի աշխատում, կամ համենայնդեպս առկա իրավիճակի հանգուցալուծման առումով չի նկատվում դրա աշխատանքի որևէ էական արդյունք: Ավելին, նկատվում է, որ անգամ այդ մեխանիզմին Հայաստանի բաց հղումների պարագայում, Ադրբեջանը ոչ միայն չի զսպվում, այլ ըստ էության անում է նորանոր սադրանքներ: Հետևաբար, Հայաստանը դեռ որքա՞ն պետք է սպասի ՄԱԿ ԱԽ մեխանիզմի գործարկման հարցում:

Եվ ինչո՞ւ է Հայաստանը դիտարկում ՄԱԿ ԱԽ տարբերակը, ոչ թե ՀԱՊԿ և հայ-ռուսական տարբերակին այսպես ասած զուգահեռ, այլ դրա փոխարեն՝ եթե այն չաշխատի, ապա կդիմենք ՄԱԿ: Իսկ գուցե ՄԱԿ դիմելը ստիպի աշխատել ՀԱՊԿ և հայ-ռուսական փոխօգնության մեխանիզմներին: Թե՞ Հայաստանին այդ հարցում կաշկանդում է Ռուսաստանի դժգոհությունը, որը ՄԱԿ ԱԽ-ում քննարկման համատեքստում արդեն ստիպված է լինելու խնդիր ունենալ կամ Ադրբեջանի, կամ Հայաստանի հետ՝ դեմ գնալով կամ մեկին, կամ մյուսին: Այլ կերպ ասած, ՄԱԿ ԱԽ ձևաչափը Ռուսաստանին ստիպելու է կամ լինել Հայաստանի դաշնակից, կամ հայտարարել, որ Հայաստանի դաշնակիցը չէ: Իսկ դա արդեն նոր քաղաքական իրավիճակ է, որից Մոսկվան փորձում է խուսափել և գուցե գործադրում իր ազդեցությունը Երևանին այդ քայլից հեռու պահելու համար: Այդ իմաստով, շատ կարևոր է, որպեսզի ՄԱԿ ԱԽ ձևաչափի հարցում Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվի կոնսենսուս հիմնական խաղացողների միջև, հիմնական դերակատարների միջև, լինեն նրանք նախկին, ներկա, թե այլ ուժեր: Հենց այդ իմաստով կարևոր է, որպեսզի ՄԱԿ ԱԽ դիմելը դիտարկվի և կառուցվի ոչ թե ՀԱՊԿ և հայ-ռուսական մեխանիզմի փոխարեն, այլ ի լրումն դրա, հենց այդ մեխանիզմին օգտակար լինելու ձևակերպումով: Դա ոչ միայն պետք է Ռուսաստանում հակադիր տրամադրություն չխթանելու և առիթ չտալու համար, այլ նաև նույն ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի ճկունության դաշտ ապահովելու, որովհետև պատրանք է, թե ՄԱԿ ԱԽ-ում ամեն ինչ ընթանալու է Հայաստանի սցենարով: Այդուհանդերձ, իրական քաղաքականության ռեժիմում թերևս պահաջվում է, որպեսզի Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրության մասնակից եթե ոչ բոլոր, ապա առնվազն բոլոր նկատելի և առանցքային ուժերը, անկախ քաղաքական բովանդակությունից, հայտարարեն ՄԱԿ ԱԽ մեխանիզմը գործարկելու անհրաժեշտության մասին: Այդպիսով, ի դեպ, նրանք նաև ցույց կտան, թե որքան են առաջնորդվում Հայաստանի շահի ու անվտանգության, և որքան՝ այդ հասկացության վրա ընդամենը քաղաքական «մակաբուծության» նկատառումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում