Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀԱՊԿ-ը դադարել է գոյություն ունենալ վաղուց. Երևանը պետք է պատրաստվի

ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի համար, այդ թվում Ադրբեջանի: Նա հայտարարել է, որ Ադրբեջանի ՀԱՊԿ անդամակցության մասին խոսակցությունն առարկայական կդառնա, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լինի դիվանագիտական հարաբերություն: Նա հիշատակել է, որ դա պայման է անդամակցության համար: Ռուդենկոյի հայտարարությունը մեծ արձագանքի է արժանացել Հայաստանում, հասկանալի պատճառով: Միեւնույն ժամանակ, հայտարարության միարժեք գնահատականը ըստ ամենայնի կլինի բավականին բազմաշերտ եւ լայն իրողությունների բավականին պարզունակ գնահատում:

Բանն այն է, որ Եվրասիական գոտում ձեւավորվում է ռազմա-քաղաքական, անվտանգային նոր միջավայր, ուժերի նոր հարաբերակցությամբ, քան այն ժամանակաշրջանը, երբ ձեւավորվել է ՀԱՊԿ: Ներկայումս Եվրասիական գոտում ի հայտ են եկել նոր ուժային բևեռներ, որոնք առնվազն ռեգիոնալ մակարդակում միանգամայն մրցակից են Ռուսաստանի հետ, իսկ նրանցից մեկը թերեւս վաղուց գերազանցել է Ռուսաստանին եւ հանդարտ ընթացքով կլանում է անգամ այդ պետությունը արեւելքից: Խոսքը Չինաստանի մասին է, որը այժմ թերեւս աննառարկելիորեն երկրորդ համաշխարհային բևեռն է, թեեւ այդ մասին գերադասում է չբարձրաձայնել եւ թույլ տալ, որ Ռուսաստանը տեղեկատվա-քարոզչական դաշտում դիրքավորվի իբրեւ երկրորդ: Իրականում սակայն, ուժերի բալանսի այդ փոփոխությունն ամենից լավ տեսանելի է թերեւս Ռուսաստանի համար, ըստ այդմ ՀԱՊԿ դռների մասին հայտարարությունները պետք է դիտարկել ոչ բառի բուն կամ ուղիղ իմաստով: Ընդհանրապես, այդպես չպետք է գնահատել թերեւս հրապարակային հայտարարությունների մի գերակշռող մասը, քանի որ քաղաքականությունն իրական ռեժիմում թերեւս կրում է լիովին հակառակ բնույթ:

Եվրասիական գոտում անվտանգային համակարգի տրանսֆորմացիան անխուսափելի է, եւ ավելին, դրա անհրաժեշտության մասին առաջիններից մեկը դեռեւս 2014-15 թվականներին բարձրաձայնել է հենց ՀԱՊԿ անդամ պետությունը, հիմնադիրներից մեկը՝ Ղազախստանը: Այդ ժամանակ նախագահ Նազարբաեւը հայտարարում էր, որ կարիք կա Եվրասիական անվտանգային լայն կազմակերպության ստեղծման, քանի որ ներկայիս մեխանիզմները չեն արտահայտում անվտանգային ամբողջ սպեկտրը: Այլ կերպ ասած, Նազարբաեւը հայտարարում էր, որ ՀԱՊԿ-ը չի արտահայտում իրավիճակը, որ կա եվրասիական գոտում: Եվ դա դեռ մի քանի տարի առաջ: Այդ ընթացքում իրավիճակը շարունակել է փոխվել հիմնավորապես, այդ թվում նաեւ Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմից հետո:

 

Ռուսաստանը մի շարք գործոնների բերումով անզոր է գտնվել կանգնեցնել Թուրքիայի մուտքը ոչ միայն Կովկաս, այլ նաեւ դեպի Կասպիցի ավազան: Ավելին, Թուրքիան ռազմական գործակցության գործընթաց է սկսում Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձեւաչափով, որի դե ֆակտո «գործարկումը» հենց Արցախի դեմ պատերազմն էր: Այս իրողությունների պայմաններում ՀԱՊԿ դռների մասին ՌԴ հայտարարությունը այլ բան չէ, քան մարտավարություն, քանի որ ռազմավարական հեռանկարում ՀԱՊԿ-ը դադարել է գոյություն ունենալ վաղուց: ՌԴ համար խնդիրը ներկայումս Չինաստանի, Հնդկաստանի եւ Թուրքիայի առկայությամբ բազմաբեվեռ եվրասիական ռեգիոնում անվտանգային համակարգի եւ մեխանիզմների տրանսֆորմացիայի գործընթացում առավելագույնս ճկուն եւ կենսունակ լինելն է եւ Չինաստանից հետո երկրորդ տեղի համար պայքարը: ՀԱՊԿ-ը այդ գործում ՌԴ համար արդեն ըստ էության ունի «փոխարկելի արժեքի» նշանակություն, պարզապես հնարավորինս բարձր գնով: Առավել եւս, երբ մեղմ ասած պարզ չէ, թե անվտանգային տրանսֆորմացիայի գործընթացը ինչպես կզարգանա, եթե շարունակի դրական զարգացման հունով ընթանալ ամերիկա-իրանյան հարաբերության կարգավորման գործընթացը: Հայաստանի առաջ այստեղ կան մարտավարական եւ ռազմավարական խնդիրներ: Մարտավարական մակարդակում Երեւանը թերեւս չի կարող չխաղալ ՌԴ հետ, օբյեկտիվորեն, սակայն ռազմավարական մակարդակում պարտավոր է ունենալ սեփական խաղը՝ անվտանգային տրանսֆորմացիայի հեռանկարում սեփական, ոչ թե կցորդի դերի հավակնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում