Վրաստանում մայիսի 26-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1015 նոր դեպք։ Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 340 հազար 330 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1151 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 321 հազար 928 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 28 մարդ, ընդհանուր՝ 4682: