Հայ ազգային կոնգրեսի ցուցակը կազմված է 101 թեկնածուից, գլխավորում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ համարում կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է, երրորդ տեղում Ինեսսա Գաբայանը։ Այս մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանը, որը ԿԸՀ ներկայացրեց անհրաժեշտ փաստաթղթերը՝ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։
Խաչատրյանն ասաց, որ իրենց ցուցակը անհատների լայն դաշինք է, իսկ հետընտրական հնարավոր կոալիցիաների հարց չեն քննարկել։