Երբ վերընթերցում ես Ռաֆայել Իշխանյանի Երորդ ուժի բացառման օրենքը հոդվածը, որը գրվել է 1988-1990 ժամանակահատվածում, հասկանում ես որ ոչինչ չի փոխվել: Մենք մեր ազատագրական ծրագրերը կազմելիս գլխավոր տեղը տվել ենք երրորդ ուժին՝ Արևմուտքին և Ռուսաստանին։ Երբ մենք մեր անվտանգությունը կառուցում ենք՝ հույսը դնելով հեռավոր, գնացող-եկող ուժերի վրա, դա միշտ էլ ճգնաժամային իրավիճակների է բերում, որոնք նույնիսկ եթե կարճ են տևում, բերում են մեծ կորուստների: Հենց այստեղ է երրորդ ուժի բացառման օրենքի էությունը, որը ձևակերպել էր Ռաֆայել Իշխանյանը, և որը Հայաստանի անկախության և անվտանգության իրական փիլիսոփայությունն է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանի հետ: