Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Հայաստանը պետք է շարժվի դեպի ՄԱԿ ԱԽ. նոր իրավիճակի հրամայականը

Գեղարքունիքի մարզում Վերին Շորժայի սահմանային հատվածում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով սպանվել է հայկական զինուժի պայմանագրային զինծառայող, ըստ էության հերթականն է հայ-ադրբեջանական երկարատև հակամարտության պատմության մեջ, բայց առանցքային է նոր իրավիճակում, որ ձևավորվել է 44-օրյա պատերազմի հետևանքով: Բացարձակապես այլ է այդ միջադեպի աշխարհաքաղաքական համատեքստը, ըստ այդմ պետք է այլ լինի դրան արձագանքի բովանդակությունը: Եթե Հայաստանը չխորհի այլ բովանդակության մասին և չանի նոր իրողությանը համարժեք քայլեր, ապա դա լինելու է երկարաժամկետ հեռանկարում խորքային և լայն նահանջի նախաբան, որ կպարտադրվի Հայաստանին: Նոր իրավիճակի հիմնարար առանձնահատկությունն այն է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով փլուզվել է Հայաստանի Հանրապետության անվտանգային ամբողջ համակարգը: Այդ հանգամանքի չափումը ռազմա-տեխնիկական կարողությունները կամ պաշտպանական կառուցվածքը, բնագծային ինժեներական համալիրը չէ, որպեսզի հերքվի ամբողջական փլուզման հանգամանքը:

Անվտանգային համակարգը ռազմա-քաղաքական այն համալիրն է, որի շրջանակներում են նաև անվտանգային երաշխիքների արտաքին բաղադրիչները, ինչպես օրինակ հայ-ռուսական փոխօգնության պայմանագիրը, ՀԱՊԿ, Եվրասիական տնտեսական միություն՝ որոշակիորեն, որպես դաշնակցային հավելյալ շրջանակ և տնտեսա-քաղաքական շահերի գոտի: Փլուզվել է այդ ամենը, 44-օրյա պատերազմը քանդել է, ի չիք է դարձրել այդ ամբողջ համակարգը, հատկապես հաշվի առնելով և այն, որ ինքնին այդ համակարգը փլուզված կամ բուտաֆորիկ է եղել մինչ այդ էլ, այլախպես պատերազմը տեղի չէր ունենա նվազագույնը այդ մասշտաբով: Պարզապես, եթե պատերազմից առաջ կար թեկուզ բուտաֆորիկ գոյության վրա եղած որոշակի ընկալումների համակարգ, թեկուզ փոքր ազդեցության աստիճանով, ապա այժմ չկա նաև այդ համակարգը: Դա չի նշանակում, որ չկա ՌԴ դեր, չկա ՀԱՊԿ դեր կամ մեխանիզմ ընդհանրապես, չկա ԵՏՄ տնտեսա-քաղաքական շահ և այլն: Այդ ամենը կան, բայց գործում են միմյանցից առանձին և գլխավորը՝ Հայաստանից առանձին և անկախ: Այդ ամենը հավաքելու փորձը բացարձակ անիմաստ է: Այդ ամենից միանգամից հրաժարվելը ևս: Իմաստավորված է թերևս այդ ամենը անվտանգային ավելի լայն, ավելի ընդգրկուն կոնցեպտի մեջ տեղավորելու խնդիրը, որը պետք է լուծվի Հայաստանի անվտանգային համակարգի ոչ թե վերականգնման, այլ նոր համակարգի կառուցման ռազմավարության շրջանակում: Իսկ այդ շրջանակը պետք է լինի շատ ավելի ընդգրկուն, քան Ռուսաստան, ՀԱՊԿ ու ԵՏՄ:  Այդ պատճառով է նաև էական, որ Հայաստանը առնվազն Գեղարքունիքի միջադեպից հետո, առնվազն քաղաքական շարժի մակարդակում թեքվի դեպի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, ոչ կտրուկ, սակայն նկատելի շարժումով, հատկապես Բայդեն-Պուտին հանդիպման մասին պայմանավորվածության ֆոնին, որի ժամկետն ու վայրը նշել են Վաշինգտոնն ու Մոսկվան՝ հունիսի 16, Ժնև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում